Posted in Դիպլոմային աշխատանք

Աշտարակում գործնական աշխատանք երեխաների հետ:

 Աշտարակի թիվ 5«Արաքս մուրադյան» մանկապարտեզ ՀՈԱԿ: 

29177138_916239601887265_1688499734529966080_o (1)

ԹեմաԾաղկազարդ»

ՆպատակներըՆպատակներից մեկն է, երեխաների մոտ ամրապմդել  ինքնուրույն՝ երգելու, պարելու ,կարողությունը: Երեխաների հետ աշխատում ենք և  սովորեցնում ենք ճանաչել տոնի հատկությունները , երեխան պետք է իմանա, թե՞ ինչ անուն ունի տվյալ տոնը:Ամենակարևոր գործոներից մեկը նաև այն է ,որ երեխաներին ոգեշնչենք և սեր առաջացնենք տոնի հանդեպ: Երեխան պետք է գիտակցի և գնահատի տոնի յուրահատկությունները, սեր տածի բնության հանդեպ, ինչպես նաև զգա բնությունը իր ողջ էությամբ:Այդ սկզբմունքով էլ խաղացինք, երգեցինք, պարեցինք«Կարկաչա»,«Գնացեք տեսեք»երգերը:

 

29136636_916239841887241_6802093114317078528_o (1)

 

ՍովորեցինԵրեխաները ներգրավվեցին խաղի մեջ՝ տարեկիցների և մածահասակների հետ: Խաղացին և խաղի միջոցովել սովորեցին և ծանոթացան  խոսքային հարաբերություններին , ինչպես նաև  խոսքային հարաբերությունների մեջ ներգրավվելով՝ սովորեցին մասնակցել ընդհանուր զրույցին,գաղափար կազմեցին՝երգի և պարի մասին: Ամրապնդվեց ծեսը ճիշտ հաջորդականությամբ կատարելու ունակությունը:Երեխանների մոտ զարգացավ երկխոսություն կառուցելու ունակությունները:Սովորեցին տարբերել տոնի ժանրային առանձնահատկությունները, ձևը,արտահայտչական պատկերավորության  միջոցները,ինչպես նաև սովորեցին ձայնի հնչերանգը:

29177991_916240305220528_3354895295317016576_o

 

        

 

 12.03.2018թ.  

Author:

Ես՝ Անահիտ Ղազարյանս ծնվել եմ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավարտել եմ Ք.Երևանի 113 միջնակարգ դպրոցը: 1997-2002թ.սովորել եմ Երևանի«Ֆիրդուսի» համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետ: Ամուսնացած եմ: Ունեմ երկու որդի:

Leave a comment