Posted in Դիպլոմային աշխատանք

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ 

ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ :
                                                                  

logogarun

 

Թեմա` Մանկապարտեզ-համայնքի կապը և համայնքի դերը ազգային դաստիարակության գործում: 

Ուսանող`  Անահիտ Ղազարյան 

13913583_613193338858561_5094145146846238923_o

Ղեկավար ` Նառա Նիկողոսյան

 

ԵՐԵՎԱՆ 2018  

 

 

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1.
1.Ազգային   ծեսերի ծանոթացում և մշակում և իրականացում:

  • Ծեսեր
  • Երգ –երաժշտություն
  • Խոսքի զարգացում,
  • Տեխնոլոգիա
  • Խոհանոց,ծիսական կերակուրներ
  • Շփում, հաղորդակցում

 ԳԼՈՒԽ 2 Ծես

  • Ճամփորդություններ

 

  • ամփոփում.
  • օգտագործված գրականության ցանկ
  • հավելվածներ (եթե դրանք առկա են):

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1.
1.Ազգային   ծեսերի ծանոթացում և մշակում

Հայ ազգային ծեսերն ու տոները նոր տարի (ամանոր)

Տյառնընդառաջ

Բարեկենդան,դդմատոն

Ծաղկազարդ (Ծառզարդար)

Զատիկ

Համբարձում,վիճակ,կաթնապրի տոն

Վարդավառ,Վարթիվեր,Վարթեվոր,Վարդեվոր

 

Ներածություն

 

 

Իմ դիպլոմային աշխատանքի թեման է «Ծեսը, որպես ուսումնական ճամփորդություն» : Այն ունի ներածական մաս, երկու գլուխ և եզրակացություն: Առաջին գլխում անդրադարձել եմ  ծեսերին` ինչ է իրենից ներկայացնում ծեսը, ինչպես ենք  այն ներկայացնում ,ինչ կարող ենք  սովորել ծեսի միջոցով և այն փոխանցել երեխաներին:: Մանրամասն ներկայացրել ենք ծեսերի  իմաստը` դերը և նշանակուրյունը: Ծեսերը ներկաըացրել ենք խաղի տեսքով ,որպեսզի հասանելի լինի երեխաներին:  Խաղերը համարվում են երեխաների ուսուցման և դաստիարակման համակարգաստեղծ բաղկացուցիչների մի մասը:Դեռ վաղ տարիքից երեխաները ճանաչեցին ազգային խաղերը ,նրանց մոտ ավելացավ շրջակա աշխարհի մասին պատկերացումները:

Երկրորդ գլխում ներկայացրել ենք  ծեսերի գործնական մասը,նպատակը այն է,որ երեխաների մոտ զարգանա սեր դեպի բնությունը,բարոյական պատկերացում-ներ բնության կարեկցանքի, հոգատարության ,անկեղծության մասին:Ծեսերի իրա-գործման շնորհիվ զարգացավ սեր և հետաքրքրություն գրականությամբ նկատմամբ, ձևավորվեց հերոսների արարքները:Երեխաները ծանոթացան ազգային ծիսական տիկնիկների հերոսներին,ինչպես նաև իրենց մասնակցությունը ունեցան կերպար-ները կերտելու հարցում:Ծեսերի իրագործման գլխավոր նպատակներից մեկն էլ այն է ,որ ազգային մշակույթի արժեքները չմոռացվեն և այս դեպքում երեխան հանդիսա-նում է ծեսը պահպանողը, փոխանցողը դեպի  տուն և շրջակա աշխարհ:

 

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐՆ ՈՒ ՏՈՆԵՐԸ  

ՆՈՐ ՏԱՐԻ (ԱՄԱՆՈՐ)  

Դեկտեմբերի 23-ին ամանորյա ազգային տրամադրու-թյուն էր տիրում քոլեջում: Մենք  կազմակերպել էինք ամանորյա ծես: Նախօրոք պատրաստել էինք  «չար-խափաններ» և ընկույզներից բաղկացած ամանորյա բարեմաղթանքներ: Բացի այդ,  պատրաստել էինք նաև ազգային ծիսական կերակուրներ, բերել էինք ավելուկ, պասուց տոլմա, հալվա, տարեգաթա, ասիլ-վասիլներ, չիր ու չամիչ, ընդեղեն: Երգեցինք ամանորյա ավետիսներ, պարեցինք ազգային պարերգեր, երեխաների հետ ընկուզախաղեր կազմակերպեցինք:

Ամանորյա ծեսը մեզ մեծ պատկերացում տվեց իրական հայկական ազգային ամանորի մասին իր խոհանոցով,ասիլ-վասիլներն իրենց խորհրդով և ուրախ տրամադրությունը՝ երգ ու պարով:

 

Տրնդեզ կամ Տեառնընդառաջ 

Տրնդեզ 

Փետրվարի 14-ին, քոլեջի բակում նշեցինք հայկական ավանդական Տեառնընդառաջը՝ քոլեջի 2-4 տարեկան փոքրիկ հրաշքների հետ միասին: Իհարկե նրանք արդեն լավ գիտեին ի՞նչ է տրնդեզը, ի՞նչ են անում այդ տոնի ժամանակ և այլն: Ծնողներն էլ նախապես բերել էին ավանդական տրնդեզյան քաղցրեղեններ՝ գաթա, հալվա, աղանձ և այլն: Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նշվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին. բայց տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Ըստ ավանդույթի, այդ օրը պետք է պատրաստել աղանձ, դրան խառնել քաղցրեղեն, կոնֆետ, ինչպես նաեւ չրեղեն ու ընդեղեն եւ բաժանել արարողությանը ներկա մարդկանց: Տրնդեզի օրը սովորաբար եկեղեցիների բակում մեծ խարույկ են վառում: Այդ օրը շատ են նաեւ ամուսնացող զույգերը, ովքեր Աստծո օրհնությունը ստանալուց հետո թռնում են կրակի վրայով: Այնպես որ, հոգ չէ, եթե ձեր տան բակում խարույկ վառելու պայմաններ չունեք:

petrosyan lusine

media-share-0-02-04-d98f52159c071c3cd863fa01061e81682f736873ce6da9de2a75d698bfa0fae8-Picture.jpg

 

Իսկ ի՞նչ էր մնում մեզ՝ իհարկե հավեսով, երգ ու պարով նշելը: Բակում սեղան պատրաստեցինք, կրակ վառեցինք, երգեցինք, պարեցինք, երեխաներին օգնեցինք ցատկել կրակի վրայով, մենք էլ ցատկեցինք և այնուհետև հերթը հասավ քաղցր սեղանին, որը թերևս,  երեխաների ամենասիրելի պահն էր:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ,ԴԴՄԱՏՈՆ    

Դդմատոն 

DSC01071

 

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ:  Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Բարեկենդան, Հայաստանյաց Առաքելա-կան  Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը: Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։ Բարեկենդան տոնը խոր արմատներ ունի, որոնք ձգվում են դեպի հեթանոսական շրջան։ Տոնի հիմքում ընկած էր բնության զարթոնքը և տարվա սկիզբը։ Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է Հայերի մեջ Բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։ Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։ Տոնի տարածված խաղերից էր ճլորթին կամ ճոճախաղը։

 Տիկնիկներ  

Բարեկենդանի ակլատիզը:

DSC01056.JPG

Ակլատիզը  թույլ չի տալիս,որ երեխաները շատ ուտեն , հաճախ վախեցնում է երեխաներին, որ վերջիններս չգայթակղվեին Ուտիս տատի կերակուրներով։

Նպատակը: ՝ Բարեկենդան և Տյարընընդառաջ տոների հետ ծանոթացում, նախապատրաստում դդմատոնին: Դդմատոնի օրը սկսեցինք«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ղեկավարների հետ միասին՝լավ տրամադրությամբ: Ծանոթացանք ծեսին , ստեղծագործական հմտությունների զարգացմանը ,ինչպես նաև ծիսական երգերի, պարերգերի ուսուցմանը:Այցելեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցի,հանդես եկանք ծիսական երգերով և պարերով:Եկեղեցեու բակում, նույնպես տոնական մթնոլորտ էր տիրում :Շուրջպար բռնած՝   երգում ու պարում էին մարդկանց հոծ բազմությունը,«Մխիթար Սեբաստացի» կրթահահամալիրի տնօրինությունը՝ մեր մասնակցությամբ,ծիսական երգերով և պարերով:Համտես արեցինք  ծիսական  դդումը ՝ ծանոթացանք դդմատոնի զարդարանքներին:

 

ԾԱՂԿԱԶԱՐԴ (ԾԱՌԶԱՐԴԱՐ) 

  Աշտարակի թիվԱրաքս մուրադյան» մանկապարտեզ ՀՈԱԿ

 

Թեման -« Ծաղկազարդ»  

Տեսակը-  խաղ: 

Նպատակը-գարուն  հասկացության ձևավորում և բառապաշարի ընդլայնում՝ ըստ թեմայի:Մանր մոտորիկայի ուշադրության հիշողության զարգացում: երեխաների մոտ ամրապմդել  ինքնուրույն՝ երգելու, պարելու ,կարողությունը: Երեխաների հետ աշխատում ենք և  սովորեցնում ենք ճանաչել տոնի հատկությունները , երեխան պետք է իմանա, թե՞ ինչ անուն ունի տվյալ տոնը:Ամենակարևոր գործոներից մեկը նաև այն է ,որ երեխաներին ոգեշնչենք և սեր առաջացնենք տոնի հանդեպ: Երեխան պետք է գիտակցի և գնահատի տոնի յուրահատկությունները, սեր տածի բնության հանդեպ, ինչպես նաև զգա բնությունը իր ողջ էությամբ:Այդ սկզբմունքով էլ խաղացինք, երգեցինք, պարեցինք«Կարկաչա»,«Գնացեք տեսեք»երգերը: Բնության գրկում անցկացնեել ծես միջոցառում՝ երեխաներին ծանոթացնելով ծաղկազարդի ծեսի հետ :Ոտանավորների և երգերի միջոցով զարգացնել երեխաների խոսքը, արտասանական և երգեցողության հմտությունները:Սովորել երգերը կատարել ամբողջ խմբով: Արդյունքում երեխաները ծանոթացան ծիսական տիկնիկների հետ: նրանք իմացան, որ հնում երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում ջրի և անձրևի աստվածուհի Նարին ,որպեսզի նա անձրև տար դաշտերին :
Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի , Հուրի, Չիչի- մամա և այլն :
Երգերի և դերային խաղերի միջոցով երեխաները ընկերանում են տիկնիկի հետ ր տիկնիկը դա ռնում է նրանց աշխարհընկալման մի մասը:

DSC01395

 

Երեխանների հետ կատարեցինք նաև երկրագործի աշխատանք:Կար մի ծառ,որը չուներ իր ջրվելու տարածքը,փոսը, որտեղ կարող էնք լցնել ջուրը ,որ հասնի արմատները:Ծառի քոքը մխրճված էր ասֆալտի մեջ:Երեխանների հետ բահով փորեցինք ասֆալտը, ջրելու տարածք բացեցինք:Երեխանները բերեցին դույլը և իրենց փոքրիկ մատիկներով հավաքեցին քարերը :Ծառին փրկելու միտքը նրանց շատ էր դուր եկել:Հետո դույլով ջուր բերեցինք և երեխաններից յուրաքանչյուրը ջրեց ծառը:

 

DSC01401

DSC01430DSC01436

Մանր մոտորիկան` շարժողական ակտիվությունը, ենթադրում է նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի զարգացում նպատակային, մանր, կենտրոնացված շարժումների, գործողությունների միջոցով, որոնք հիմնականում իրականացվում են ձեռքի մատների միջոցով:Եթե երեխան ունի զարգացած ընդհանուր մոտորիկա (ձեռքերի և ոտքերի մանր մկանային համակարգեր), ապա նա կարողանում է հստակ կառավարել իր շարժումները, ունի զարգացած հիշողություն,  ուշադրություն, տրամաբանություն և կապակցված խոսք:

Արդյունքը-Այսօր երեխաները կատարեցին ավելի երկարատև աշխատանք:Օրինակ՝ծառի նկատմամբ խնամք տանելը:Աշխատանքի արդյունքը շատ կարևոր էր երեխաների համար,որովհետև դրա մեջ նրանք ներդրեցին ֆիզիկական, մտավոր և կամային ջանքեր:

Կիրառվեց  ԳՈւՍ մեթոդը՝ գիտեմ, ուզում եմ իմանալ, սովորեցի

DSC01442

DSC01441 29136636_916239841887241_6802093114317078528_o (1)

Սովորեցին-Երեխաները ներգրավվեցին խաղի մեջ՝ տարեկիցների և մածահասակների հետ: Խաղացին և խաղի միջոցովել սովորեցին և ծանոթացան  խոսքային հարաբերություններին , ինչպես նաև  խոսքային հարաբերությունների մեջ ներգրավվելով՝ սովորեցին մասնակցել ընդհանուր զրույցին,գաղափար կազմեցին՝երգի և պարի մասին: Ամրապնդվեց ծեսը ճիշտ հաջորդականությամբ կատարելու ունակությունը:Երեխանների մոտ զարգացավ երկխոսություն կառուցելու ունակությունները:Սովորեցին տարբերել տոնի ժանրային առանձնահատկությունները, ձևը,արտահայտչական պատկերավորության  միջոցները,ինչպես նաև սովորեցին ձայնի հնչերանգը:

DSC01499

 

DSC01494

Արդյունքը-Այսօր երեխաները կատարեցին ավելի երկարատև աշխատանք:Օրինակ՝ծառի նկատմամբ խնամք տանելը:Աշխատանքի արդյունքը շատ կարևոր էր երեխաների համար,որովհետև դրա մեջ նրանք ներդրեցին ֆիզիկական, մտավոր և կամային ջանքեր :

Զատկական ծես:

Աշտարակի թիվԱրաքս մուրադյան» մանկապարտեզ ՀՈԱԿ:  

DSC01623

Աշտարակի թիվԱրաքս մուրադյան» մանկապարտեզում   զատկածեսային տրամադրություն էր։ Դեռ առավոտից բոլորս տոնական տրամադրության մեջ էինք։ Նախաճաշից հետո դուրս եկանք բակ, ուր մեծ էին սպասում զարդարված   ծառը, ակլատիզն ու ներկված ձվերը, որոնք պատրաստել էինք հենց մանկապարտեզի սաների հետ: Երաժշտության դաստիարակ՝ Լիլիթ Շահազիզյան հետ երգեցինք ծիսական զատկական երգերը, ասացինք զատկական ասիկները։  Բոլորը մեզ էին նայում, նույնիսկ կողքի բակից ծնողներ իրենց երեխաների հետ մեզ միացան:Վերջում ձվակռիվ խաղացինք, իսկ արդեն ներսում երեխաների կողմից այդքան սպասված քաղցր հյուրասիրությունը կազմակերպեցինք:

Թեման -«Ուտիս տատ, Ակլատիզ պապ »  

Նպատակը– ընդլայնել երեխաների պատկերացումները Ուտիս տատի և Ակլատիզի մասին: Զարգացնել կապակցվաց խոսքը,սովորեցնել լսել և զգալ երաժշտության գեղեցկությունը,պատկերավորման միջոցները:Մշակել երեխաների բանավոր խոսքը:Սովորեցնել կազմել նկարագրական խոսք՝օգտագործելաով նաև իրենց հետ կատարված դեպքերը:Հետաքրքրություն առաջացնել ազգային ծեսերի նկատմամբ:

 ԱրդյունքՀայկական մշակույթի ամենագեղեցիկ խորհրդանշական և  խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները:Երեխաների մոտ ձևավոևվեց՝ Ուտիս տատի և Ակլատիզ պապի ներքին խորհրդանշական և իմաստային կապը միմյանց հետ:Սովորեցին նրանց ծիսական իմաստն ու դերը ծեսերի ժամանակ: Երգ ու պարի  զվարճահանդեսների, թատերախաղերի, հրապարակային խնջույքների ընթացքում, երեխաները մտնում են դերի մեջ և փոխվում էնրանց կենցաղը լիովին և ամենակարևորը մենք կարողանում ենք փրկել ծիսական տիկնիկների գոյությունը և պարտավոր ենք:

DSC01165

 

Համբարձման կամ Ջանգյուլումի տոն «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում

 

 

 

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

 

Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն:

Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։

Դրանից հետո օրիորդները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:

Վիճակի մասնակիցները հույսով սպասում էին, ու եթե վիճակի խաղիկով բարի բախտ էր գուշակվում,ապա անպայմանորեն հավատում էին, որ ցանկությունը, իղձը կկատարվեր: Մութն ընկնելուն պես աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջ բոլորը զարդարում ծաղիկներով: Գիշերը փարչը պիտի մնար բաց երկնքի`աստղունքի տակ, որպեսզի ենթարկվեր կախարդական գիշերվա խորհրդավոր ուժերի զորավոր հմայքին: Վիճակահանությունը ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում շաղ տալով: Ծաղկեփնջերը դնում էին ամբարի մեջ, որ հացն անպակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լծկան եզներին, իսկ ընտանիքի անդամների թվով փոքրիկ իր էին գցում վիճակի փարչը` իրենց բախտը գուշակելու նշան:

Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի լույս հինգշաբթիի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

 

Աշտարակում գործնական աշխատանք երեխաների  հետ: 

Աշտարակի թիվ 5«Արաքս մուրադյան» մանկապարտեզ ՀՈԱԿ:  

DSC01349

ՊԼԱՆ

  1. ԾԱՌԻ ԳՈՎՔ:

2 .ԵՐԿՐԱԳՈՐԾԻ ԱՇԽԱՏԱՆՔ: «Խնկի Ծառ»,«Սուրբ Կարապետ»:

3 .ԵՐԳ ԿԱՐԿԱՉԱ:

Իմ առաջին գործնական աշխատանքային օրը  Աշտարակ քաղաքում՝Աշտարակի թիվ 5 «Արաքս Մուրադյան» մանկապարտեզում էր: Ծառի գովքի իմաստը կայանում է նրանում , որ պետք է ծառին գովենք , լավ խոսքեր ասենք ծառին :Եվ մենք դա բացատրեցինք երեխաներին ասելով, եթե ծառին գովում ենք ,հաճոյախոսում ենք ,ծառը սկսում է լավ աճել:Երեխաների հետ դուրս եկանք բակ ,հավաքվեցինք մի ծառի շուրջ և երեխաները սկսեցին իրենց մանկական և պարզ մտքերով գովել ծառին:Երեխաներից մեկը ասաց,որ ես ուզում եմ ծառի տերևները երբեք չչորանա, մյուսը ասաց,որ ուզում եմ ծառը լավ բերք տա, մի աղջիկ ցանկացավ, որ համեղ միրգ տա,իսկ  երեխաների մեծ մասը ցանկանում էր ,որ ծառը շուտ ծաղկի: Հնուց եկած մի սովորույթ էլ կա,  եթե ծառը լավ չի աճում ,բերք չի տալիս ,ծառին ճիպոտելով վախեցնում են և ասում, եթե լավ բերք չտաս ու չաճես կեզ կկտրենք:Դա բացատրեցինք երեխաներին և իրենց հետ կատարեցինք այդ գործողությունը:Երեխաները վերցրին փայտը, մոտեցան մի չաճող ծառի, հարվածին և վախեցրին ասելով, եթե չաճես ,չկանաչես քեզ կկտրնք, դե շուտ աճի՛ ու կանաչի՛ արդեն գարուն է:

DSC01340

 

Հետո երեխաների հետ կատարեցինք երկրագործի աշխատանք: բացատրեցինք երեխաներին ,որ հողագործությամբ զբաղվողը կոչվում է հողագործ, ինչպես նաև երկրագործ կամ ֆերմեր:Հավաքեցինք չորացած ճյուղերը, մաքրեցինք տարածքը, փոսեր  փորեցինք՝ հետաքրքրություն առաջացնելու համար երեխաների մոտ: Աշխատանքը կատարեցինք երգելով« Խնկի Ծառ»,«Սուրբ Կարապետ»երգերը:

Դրսի աշխատանքը վերջացրինք,գնացինք խումբ,երեխաները հանգստացան՝ երգեցինք Կարկաչա երգը :Երեխաներին բացատրեցինք երգի իմաստը:«Կարկաչա »երգում են շրխկաններով ՝բեմադրում և ներկայացնում խաղի միջոցով:Կարկաչա երգը երգում են ԾԱՌԶԱՐԴԱՐ- ԾԱՂԿԱԶԱՐԴ տոնի առթիվ:Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է:Ծաղկազարդը նաև   մանուկների օրհնության օրն է,ինչպես նաև երիտասարդության տոնն է: Հին ժամանակներից սերնդե սերունդ փոխանցվել է ծառի, անտառի պաշտամունքը։ Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանլու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը ոչ   պտղաբերության պաշտամունքի հետ է կապված:Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Ծառզարդարին նաև աղջիկ նշանելու արարողություն է եղել: Տղան կամ նրա հարազատներից մի կին, նախնական համաձայնությամբ, վառվող մոմի վրա մատանի է հագցրել, անձայն տվել է աղջկան, և այդ աղջիկը համարվել է նշանված:Ծեսն հետագայում կապվել է  քրիստոնեության հետ: Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:Ծաղկազարդի նախօրէին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվում է Մեծ պասին: Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո, բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ են զարդարել: Պահպանվել է  եկեղեցում օրհնված ծառի, հատկապես ուռենու, ոստերը տուն   բերելու, դրանք   որպես հմայություն տանը պահելու սովորույթը:Ծաղկազարդի Կիրակի երեկոյան ժամերգությունը կոչվում է   Դռնբացի, որովհետև եկեղեցական թափորը աղոթքով դուրս է գալիս, եկեղեցու դուռը փակվում է: Միայն քահանայի գավազանի երեք զարկից և «Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան» շարականը երգելուց հետո այն կրկին բացվում է:Ծեսին  կարևորել են նաև աղմկոտ գործիքները՝ շրխկանները:

DSC01373.JPG

 

Աշտարակում գործնական աշխատանք երեխաների  հետ:

 Աշտարակի թիվԱրաքս մուրադյան» մանկապարտեզ ՀՈԱԿ:  

«Գարուն ծես»    

 

Նպատակըզարգացնել երեխաների ստեղծագործական երևակայությու-նը,հիշողությունը համեմատելու տարբերություններն ու ընդհանրությունները նկատելու երեխաների ունակությունները:Ամրակայել ինքնուրույն պատմություն հյուսելու երեխաների կարողությունը՝ գործածելով ծանոթ արտահայտչական միջոցներ:Տարվա եղանակները բնութագրելիս գործածել հատկանիշ ցույց տվող բառեր: Երեխաների հետ բակում հողի մեջ ցանեցինք ցորեն և ջրեցինք :  Նույն աշխատանքը կատարեցինք տնային պայմաներում, ցորենը  աճեցնելու համար   ցանեցինք ու ջրեցինք բամբակի վրա:

DSC01484DSC01481

 

Սովորեցին: Ծեսի ընթացքում  կիրառվեց Խ.Ի.Կ մեթոդը

Խթանում փուլում քննարկեցինք գարնանը կատարվող փոփոխությունները:

Իմաստի ընկալում փուլում  միասին ցորեն ցանեցինք, երգեցինք:

Կշռադատում փուլում երեխաները պատմեցին հողի, արևի և ջրի մասին:

 

Աշտարակում գործնական աշխատանք երեխաների  հետ:

Աշտարակի թիվԱրաքս մուրադյան» մանկապարտեզ

ԱՄՓՈՓՈՒՄ:

Աշտարակի թիվԱրաքս մուրադյան» մանկապարտեզի  մեր մեկ ամսվա աշխատանքը ներկայացրինք Աշտարակի համայնքում :Երեխաները հագել էին շատ գեղեցիկ հագուստներ ծառ զարդարի տոնին համապատասխան և կրում էին իրենց գլխին՝ ուռենու ճյուղերից հյուսված պսակներ,այս կերպարը խորհրդանիշն էր Ծառ Զարդարի:

 

Երաժշտության երգ ու պարի միջոցով  ներկայացրին Ծառզարդարը   «Էկեք ծեծենք սոխ ու սխտորը»խաղերգի միջոցով :Երեխաները կատարեցին երկրագործի աշխատանք՝ փխրե-ցրին հողը, ջրեցին ծառերը,մաքրեցին տարացքը:Այնուհետև կատարեցին Ծառի Գովքը՝ճյուղերով թեթև հարվածում էին ծառին ու ասում.«Բերք տուր, թե չէ՝ կկտրենք»:

Երգեցին «Կարկաչա »ծիսական երգը,երգեցին և խաղացին  «Գնացեք տեսեք»ծիսական երգը:Իսկ վերջում մասնակիցները պարում են գովնդ-Վերվերի:

 

 

ՎԱՐԴԱՎԱՌ, ՎԱՐԹԻՎԵՐ, ՎԱՐԹԵՎՈՐ, ՎԱՐԴԵՎՈՐ   

Վարդավառ կամ վարդեվառ, հայ ժողովրդական նախաքրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի։ Գրիգոր  Լուսավորիչը փոխել է  Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը,  Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Տոնի ժողովրդական Վարդավառ անունը բացատրվում է որպես հնդեվրոպական  «var-ջուր և arr– ցողել, սրսկել» անունների համակցում, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։ Հնում Վարդավառի տոնը կապում էինհայկական դիցաբանության ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին, տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով, ինչպես Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարելով տոնի սկիզբը։

Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևն։ Շատ գավառներում Վարդավառին կրկընվել են տյառնընդառաջի այլուր՝ Համբարձման մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդվառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։

769 770

 

 

  • Երգ –երաժշտություն

 

ԾԻՍԱԿԱՆ ԵՐԳԵՐ:

ԱՄՆՈՐՅԱ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:   

 

Բարեկենդանի երգը

 Գնացեք, տեսեք

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել այծը.-
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու գայլը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:
Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել գայլը.-
Գնացին տեսան` արջն է կերել գայլը:
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:
Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել արջը.-
Գնացին տեսան` թուրն է կերել արջը:
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:
Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել թուրը.-
Գնացին տեսան` ժանգն է կերել թուրը:
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:
Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել ժանգը.-
Գնացին տեսան` հողն է կերել ժանգը:
Հողն ու ժանգը,
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

 

Ծաղկազարդ – Ծառզարդար  ծեսի ժամանակ երգում և բեմադրում են «Խնկի ծառը ծաղկել է» երգը: Մասնակիցները բաժանվում են երկու խմբի` ա. ձեռքերին կան ճյուղեր, կարկաչաներ, ճեռեր, փոքրիկ դույլեր (սրանք Զատիկի օրվա համար անհրաժեշտ մթերքներ հավաքողներն են) և բ. ձեռքերին կան չներկած ձվեր, փոքրիկ տոպրակներով ալյուր, խնձոր (սրանք էլ տանտերերն են):  Ամենա սիրված երգերից մեկը ,որ երեխաները սիրեցին դա «Կարկաչա» երգն է:

 

Հարություն – Զատիկ  ամենա տպավորիչ և հետաքրքրի մասը երեխաների համար

«Չիք-չիք, աղամ» մասն է: Երեխաները դաստիարակների հետ մտածում են , թե ինչը կարող են աղալ ,խոսքը երեխայի լացի , չուտելու, անկարգության ,մազ քաշելու, իրար խփելու մասինէ:

«Չիք-չիք, աղամ» – Չիք, չիք, սուտը չիք, – Չիք, չիք, կարիճը չիք, – Չիք, չիք, չարակամը չիք, – Չիք, չիք, հիվանդությունը չիք, – Չիք, չիք, օձը չիք… Աղամ, աղամ – Աղամ, աղամ, ի՞նչն աղամ: – Լացն աղա: – Աղամ, աղամ, ի՞նչն աղամ: – Ծուլությունն աղա: – Աղամ, աղամ, ի՞նչն աղամ: – Մազ քաշելն աղա:

Բարեկենդան Հնչում է «12 ոտ» պարեղանակը, երաժշտության ռիթմով ճոճվելով, առաջ է գալիս «ուղտը», որին առաջնորդում է «տերը»:Մանկապարտեզում երեխաները բաժանվում են երկու խմբի և բեմադրում են երգը  խաղի միջոցով:

Համբարձում մասնակիցները բաժանվում են տուն այցելող և տանտերերի խմբերի: Տուն այցելող խումբը երգելով մոտենում է տանտերերի խմբերից մեկին:Երգելով և պարելով բեմադրում են համբարձման ծեսը,բայց ամենա հետաքրքիրը համբարձման ծեսում վիճակ խաղն է ,մի տարրաի մեջ պահում են նմուշներ ,գրում են բարեմաղթանքներ թղթերի վրա և յուրաքանչյուրի նմուշի դուրս գալուն հետ նվիրում են բարեմաղթանք: Մասնակիցները ոգևորվում են այդ բարեմաղթանքների խոսքերից:

 

  • Խոսքի զարգացում

Լեզվի կիրառությունը խոսքն է:Խոսքի ուսուցումը անհատի ձևավորման,ազգային մշակույթի յուրացման հիմնական տարրերից է,սերտորեն շաղկապված է մտավոր,բարոյական,գեղագիտական դաստիարակության հետ:Չպետք է մոռանալ,որ լեզուն մյուս բոլոր բնագավառներիցգիտելիքների հաղորդման և տիրապետման միջոց է:5-6 տարեկան երեխաների խոսքի զարգացումն իրականացնելու հիմնական ընթացքը խաղերն են, ժողովրդական ծեսերը:Ծեսի ընթացքում երեխաները ծանոթացան ՝

  1. 1. Խոսքի հիմնականմիավորներին (հնչյուն,բառ,նախադասություն)

2.Խոսքի շփման ձևերին՝երկխոսություն,մենախոսություն

3.5-6 տարեկան երեխաների խոսքի զարգացման խնդիրներն են՝

ա)Հնչունային կուլտուրայի դաստիարակում:

բ) Բառային աշխատանք

գ) Քերականական կառուցվածքի ձևավորում

դ) Կապակցված խոսքի զարգացում

ե) Խոսքի, երևույթների տարրական իմացություն

զ) գեղարվեստական գրականության հետ ծանոթացում

ծեսերի ընթացքում«Խոսքի զարգացման»բաժանում՝ ներկայացվում են խոսքի զարգացման համալիր խնդիրներ.էապես ճշգրտված և հատկեցված են ճիշտ հնչարտասանության ձևավորման հարցերը: Մեծ ուշադրություն է դարձված բառի իմաստային կողմին,բազմիմաստության բացահայտմանը,առանձնացված են բառակազմության և խոսքի շարահյուսական կառուցվածքի ձևավորման ունակությունների և կարողությունների զարգացման  խնդիրները:Սահմանված են արտասանելուտարբեր ձևերի փոխկապակցությունները:Ինչպես արդեն նախատեսվում էր արդյունավետ աշխատանք՝ գրաճանաչության նա-խապատրաստում,հնչյունային լսողության զարգացում,բառը հնչյունային վերլուծության ենթարկելու կարողություն,բանավոր կապակցված խոսքի զարգացում,հաղորդակցական կարողությունների և հմտությունների զար-գացում,հաղորդակցության ընթացքում լեզվական միջոցների կառույցների օրինաչափությունների,սկզբմունքների ու կանոների գիտակցում:Խոսքի զարգացումը կապված է ծրագրի մյուս բաղադրիչների հետ:Ծրագրային որոշակի խնդիրներ լուծվում են խոսքի զարգացման և մեկ այլ բաժինների ինտեգրման համատեքստում այնպես,որ գերական խնդիրները լինի խոսքի զարգացումը:Ազգային ծեսերի ունկնդրումը և մասնակցությունը,ոտանավորների յուրացումը,ասացվածքների ընկալումը,արդյունավետ հաղորդակցումը, մանկապարտեզային կյանքում  ստեղծում են շփման հատուկ  նախագծված իրավիճակներ,որտեղ  իրականացվել է խոսքային հաղորդակցում, լուծվում են հաղորդակցմանը երեխայի ազատ մասնակցության խնդիրը:Ծեսի զարգացման շնորհիվ զարգացավ սեր և հետաքրքրություն գրականության նկատմամբ,ձևավորվեց հերոսների արարքները գնահատելու կարողություն,սյուժեի զարգացման հաջորդականությունը  յուրացնելու ունակություն:Նկատեցին գրական լեզվի մի քանի առանձնահատկու-թյուններ:Սովորեցին արտահայտիչ արտասանել բանաստեղծությունը ,բազմազանորեն տվեցին դրանց կախվածությունը բովանդակությունից: Սովորեցին ինքնուրույն գտնել խոսքային միջոցներ, ստեղծագործական  մտահաղացումները իրականացնելիս պատկերավոր լեզվով արտահայտել մտքեր:

  • Տեխնոլոգիա

Տեխնոլոգիան իրերի պատրաստման և գործածման գիտությունն ու արվեստն է։ Միայն  մարդն է ընդունակ, աշխարհի նյութերը վերափոխելով, ստեղծել կյանքի համար անհրաժեշտ գործիքներ, սարքեր և համակարգեր։ Թեև այլ էակներ էլ են ի վիճակի իրեր պատրաստել և գործածել, սակայն դրանց պատրաստման եղանակը համարյա չի փոխվել։ Այլ է մարդու պարագայում։ Տեսնելով, թե ինքն ինչի կարիք ունի, նա գտնում է դրա բավարարման նորանոր միջոցներ, հասկանում պատահական հայտնագործությունների կարևորությունը։ Օրինակ,  կիրակի հայտնագործումը և դրանով կավը խեցե ամանեղենի, իսկ ապարները մետաղների փոխակերպելու հնարավորությունը պայմանավորեց ժամանակակից  աշխարհիգոյությունը։ Վերջին հարյուրամյակների ընթացքում գիտնականները պարզեցին, թե ինչու են  նյութերը կամ մեքենաներն իրենց այս կամ այն կերպ դրսևորում։ Այդ գիտելիքների կիրառման շնորհիվ հայտնի նյութերը կատարելագործվեցին, հայտնագործվեցին նորերը,  բնական գիտությունները և մաթեմատիկան նպաստեցին այնպիսի  տարբեր արտադրանքների ստեղծմանը , ինչպիսին են ինքնաթիռը կամ լողազգեստը։ Իրերի պատրաստումն սկսվում է նախագծումից, այսինքն՝ հաշվարկից, թե ինչ է հարկավոր և ինչպես պետք է դա իրականացնել։ Նախագծողներն այժմ ունեն նյութերի, եղանակների և բաղադրամասերի լայն ընտրության հնարավորություն, որոնց օգնությամբ գաղափարներն իրականացնում են։ Այսօր աշխատանքի մեծ մասն իրագործում է համակարգիչը: Սպառողին գոհացնող, անխափան աշխատող էժան իր պատրաստելը ճշմարիտ արվեստ է։

Ամանոր:

Նախադպրոցական կր թական հնգօրյա վերապատրաստման 5-րդ օրը սկսվեց«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ: Այցելեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցի:Մեզ հետ էին նաև կրթահամալիրի ղեկավարները: Լավ տրամադրությամբ քայլեցինք Գեղարվեստի դպրոց: Պատրաստեցինք ամանօրյա հուշանվերներ՝Թամարա Հարութունյանի գիտելիքների աջակցման շնորհիվ:

pastedImage (6)

 pastedImage (4)

 

 

Դդմատոն:

Դդմատոնի համար պատրաստեցինք Թամարա Հարությունյանի հետ միասին շատ գեղեցիկ տոնական ատրիբուտներ ,որնք հենց տոնի խորհրդանիշներն էին: Պատրաստեցինք փոքրիկ դդումներ  կտորից,որի մեջ լցրել էինք ավազ: Եվ պատռաստել էինք կավե դդմիկներ:

DSC01071

 

Աշտարակում համայնքային ծես»

«Մանուշակ» մանկապարտեզ  

Աշտարակ քաղաքում մեծ սիրով և ոգևորությամբ էին մեզ սպասում «Մանուշակ» մանկապարտեզի ղեկավարները, դաստիարակները և վերապատրաստվող-ները:ներկայացանք ազգային խաղերով: Ծառ են, թուփ, ճյուղ, մանուկ երգով ու պարով: Հայկական ծիսական տիկնիկներ պատրաստեցինք Թամարա հարությունյանի օգնությամբ, թելերով գործեցինք ընկույզը:

DSC01062

 

 

Ուտիս տատը և Պաս պապը

DSC01053

Հայկական ծիսական տիկնիկներ Ուտիս տատը և Պաս պապը ներքին խորհրդանաշական և իմաստային կապ ունեն միմյանց հետ: Նրանց ծիսական իմաստն ու դերը ամբողջանում է այն տոների և ծեսերի համալիրում, որտեղ էլ հայտնվում են այս տիկնիկները. Ուտիս տատը` Բարեկենդանին, Պաս պապը` Մեծ Պասին: Պատրաստեցինք և ձևավորեցինք  տիկնիկին շատ պարզ միջոցներով:Հարկավոր է սոխ,փայտ,հայկական նախշերով կտոր , կոճակ: Ձևավորեցինք նաև ձուն գունավոր թելերով :

Ուտիս տատը կնոջը կերպարանավորող, գզգզված, քրքրված տիկնիկ էր, որ Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից, այլ կերպ ասած` վռնդում էին՝ ներս հրավիրելով Պաս պապին: Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Մեծ Պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզըկամ Պաս պապը, արական տիրապետության և Պաս օրերի շրջանը: Ուտիս տատը և Պաս պապը գտնվում են մշտական ծիսական պայքարի մեջ: Նրանց վեճն արտահայտվում է Լոռվա բանահյուսության հետևյալ պատառիկի մեջ`«Տատը գնաց շերեփը ձեռքինպապը եկավ չոմբախնուսին»: Սովորաբար տան ամենատարեց կինն էր բոլորից թաքուն պատրաստում Ակլատիզը: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլխմորագունդ), վրան յոթ փետուր խրած, որոնք խորհրդանշում էին Պասի յոթ շաբաթները:

Զատիկ  

 

DSC01107DSC01256

DSC01248

 

DSC01144DSC01137

 

DSC01103

 

DSC01215.JPG

Վերապատրաստման չորրոդ օրը այցելեցինք ՀՀ Արագածոտնի Մարզ Ք. Աշտարակ Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոց: Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում,  մեծ ոգևորությամբ էին սպասում մեզ:Մենք ևս խնայելով մեր ժամանակը , ցանկանալով՝ ավելին մատուցել մեր սիրելի վերապատրաստվողներին, անմիջապես, կազմակերպեցին երգի և տեխնոլոգիաի պարապմունք:Վերապատրաստվողներին մատուցեցինք ՝Բարեկենդանից՝ Ծաղկազարդ, Զատիկ – ծիսական երգերի:

 

 

Տեխնոլոգիա: 

Թամարա Հարությունյան: 

Պատրաստեցինք ծիսական դիմակներ՝գայլի ,արջի, այծի, նապաստակի,աղվեսի:Դիմակ-ները կարող ենք օգտագործել Գացեք տեսեք երգի մեջ՝խաղի ժամանակ:

DSC01184

 

 

 

Տիկնի պսակ,ծիսական տիկնիկներ:  

 

 

DSC01243.JPG

Խոհանոց, ծիսական կերակուրներ 

Ամանորի ծես: Ծիսական խոհանոց:

Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջն էին: Տոնի ժամանակ օգտագործվող ուտեստի տեսականին, դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնական էին հայոց շատ ազգագավառների համար, սակայն երբեմն տարբերվում էին պատրաստման կերպով, մատուցման և ճաշակման ժամանակով, անուններով: Աշնանից սկսած այս տոնի համար պահած ունենում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Պետք է հիշել, որ հունվարի 1-ը, ընկնելով հայոց ծննդյան տոնի շաբաթվա մեջ, պաս օր էր, և ամանորյա ուտելիքները բաղկացած էին պասին թույլատրելի ուտելեղենից: Դեկտեմբերի 30-31-ին տանտիկինները ջանասիրաբար մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սեղանը: Շատ ընդունված էին ոսպից, սիսեռից սարքած քյուֆթան, ոսպից, սիսեռից, լոբուց, ձավարեղենից ձեթով սարքած տոլման («սուտ տոլմա»): Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենի հետ կազմում են ամանորյա ընթրիքի հիմնական բաղադրիչները: Որոշ տեղեր դարձյալ ջանում էին պահել «յոթ» թիվը` յոթ տեակ թարմ միրգ (օրինակ` խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, խաղող, սեխ, զկեռ, արմավ և այլն), յոթ տեսակ չրեղեն կամ չոր մրգեր (սալորի, ծիրանի, խնձորի, տանձի, թզի, խաղողի, թթի, արմավի չրոր, զանազան չամիչներ, ունապ, փշատ և այլն), յոթ տեսակ ընդեղեն (օրինակ` ընկույզ, պնդուկ, նուշ, պիստակ, ծիրանի կորիզի միջուկը, շագանակ, ձմերուկի կորիզ և այլն), յոթ տեսակ պաստեղ (օրինակ` սալորի, ծիրանի, հոնի, մոշի, խաղողի, սերկևիլի, արմավի և այլն): Նոր տարվա սիրված անուշեղեններից էին նաև աղանձը` չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն` բոված սիսեռի հետ խառնած:

Զատկական խոհանոցի խորհուրդը.

Զատկական սեղանին կարևոր է փլավի և ձկնեղենի առկայությունը։ Ձուկը օգտագործում էին վաղ քրիստոնյաները, որ նշանակում է՝ Հիսուս Քրիստոս Աստծո Որդին է՝ Փրկիչն աշխարհի: Տոնական սեղանի զարդը կարմիր ներկած և եկեղեցում օրհնված  ձուն է՝ Հարության  խորհրդանիշը, որովհետև ձուն կյանքի աղբյուր է,  կենաց ծառի խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը՝ խաչի վրա մարդկանց մեղքերի թողության և «հոգու փրկության Օծյալ Հիսուսի»  թափած արյան։

Հացը և կարմիր գինին ևս զատկական սեղանին պարտադիր  են, վասնզի այն երեկո՝ այն Խորհրդավոր ընթրիքին, երբ Տերը հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, Քրիստոսը վերցրեց հացը, օրհնեց և բաժանեց իր աշակերտներին՝ ասելով․ «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։ Այնուհետև վերցրեց գինով լի գավաթը,  գոհություն հայտնեց, ասելով․ «Խմե՛ք դրանից բոլորդ, այս է Իմ նոր ուխտի արյունը, որ հեղվում է շատերի վրա մեղքերի թողության համար»։ Սրբագործված հացն ու գինին Տիրոջ փրկագործ մարմինն ու արյունն են։  Սա նկատի ունի  ժողովուրդը, երբ ասում է․ «Հացն ու գինին՝ Տեր կենդանին…»։ Ցորենի հատիկն իր մեջ ունի նոր կյանքի և հարության խորհուրդը: Թաղվելով հողի մեջ, ցորենահատիկը միայն մահանալով  է նոր հատիկներ տալիս, ինչպես Քրիստոսը մահացավ խաչի վրա, հարություն առավ՝ կյանք տալով համայն մարդկությանը։ Ուրեմն, ինչպես պարարտ հողի մեջ ընկած սերմ՝ մենք պետք է աճենք ու զորանանք հավատքի մեջ և բարի բերք տանք։ Զատկի կերակուրներից ամենատարածվածը չամչով փլավն է, որը խորհրդանշում է ժողովրդին ու հավատը։ Այս փլավը շատ են սիրում երեխաները:

Վարդավառր ծիսական խոհանոց

Հայոց ծիսական ուտեստները նախ և առաջ ունեցել են բուժիչ կամ կանխարգելիչ հատկություններ այս  կամ այն հիվանդությունների դեպքում:

Մատաղ

Գառան կամ աքլորի միսը եփել, վրան խոշոր աղ ավելացնել ըստ ճաշակի:

Խորոված խնձոր

Խնձորի պոչերը հեռացնել և փոս ընկած տեղից դանակով անցք բացել, մեջը լցնել մեխակ, ընկույզի խոշոր, ծեծած միջուկ և շաքարավազ: Փոքր կաթսայի մեջ երկու ճաշի գդալ շաքարավազի վրա ավելացնել կես բաժակ ջուր և լցոնված խնձորները դնել մեջը: Կաթսայի կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա, 15 րոպե: Այնուհետ սառեցնել, խնձորի վրա շաքարավազ ցանել և մատուցել իբրև քաղցրավենիք:

Գառան մսով բանջարեղեն

Շերտել բանջարեղենը, կտրատել միսը: Կաթսայի տակ շարել միսը, վրան լցնել լոլիկը, կարտոֆիլը, դարձյալ միսը, ապա` սոխը, սմբուկը, պղպեղը… այդպես, մինչև կաթսայի բերանը: Վերջում ավելացնել կես բաժակ ջուր, կաթսայի բերանը ամուր փակել և կախել մարմանդ թոնիրի մեջ:

 

Տրնդեզի  ծիսական խոհանոցը

Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր: Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում`կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ` (դումբրուկ) ու բաժանում տնեցիներին: Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ, աղանձ: Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ: Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:

  • Շփում, հաղորդակցում

5-6 տարեկանում արդեն ձևավորվում էերեխայի հետագա ճանաչողական ,կամային և հուզական զարգացման կարողությունը:Այս ծրագրիը նկատի ուներ երեխային հաղորդակից դարձնել ազգային ծեսերի արժեքներին: 5-6 տարեկանում արդեն երեխայի մեջ ձևավորվում է իրականության նկատմամբ արժեքային վերաբերմունքի հիմունքները:Այս ծրագիրը նորովի է իմաստավորում շփման և հաղորդակցման սկզբմունքները, նախատեսում է գիտելիքների,ունակությունների,հմտությունների ուսուցմամբ անցնում դեպի դրանց կյանքում օգտագործելու բուն հնարավորու-թյունների  զարգացմանը:Ծեսը երեխային հաղորդեց մարդկության մշակած ու մշակույթում վավերագրված աշխարհաճանաչողություն, նրա վերափոխման միջոցներն ու եղանակները, որոնց տիրապետումն էլ հենց տանում է դեպի յուրահատուկ շփում և հաղորդակցում միջավայրում:Այս ծեսերից հետե երեխան լսածն օգտագործում է տարբեր մպատակներով,լսում իր շուրջը խոսակցությունները ազգային տոների վերաբերյալ և մասնակցում դրանց:Ճանաչում է լեզվական հասկացությունները ,գիտի դրանց իմաստը:Երեխան ունի իր տարիքին համա-պատասխան   բառապաշար,հասկանում է և վերարտադրում փոքրիկ բանաստեղծու-թյունը, ընկերների հետ կատարում է տրամաբանական կանխատեսումներ ազգային խաղերի վերաբերյալ,փորձում է կռահել անծանոթ բառի իմաստը,բառերով արտա-հայտում է հարաբերությունները:Երեխան խոսքն օգտագործում է նաև հաղորդա-կցվելու համար, եթե նա անծանոթ է տվյալ ազգային խաղին ,տեղեկություններ ստանալու համար տալիս է երբ՞,ինչպես՞, ինչու ՞հարցերը և կարողանում է պատաս-խանել դրանց:Նախաձեռնում է խոսակցություն հասակակիցների և մեծահասակների հետ ՝չշեղվելով թեմայից, մասնակցում է խոսակցությանը՝սպասելով իր հերթին, արտահայտում է իր ունեցախ գիտելիքները՝կապելով նոր լսածի ու սովորածի հետ, մեկ նախադասության մեջ մեկտեղում է մի քանի միտք,հարցեր է տալիս անծանոթ բառերի իմաստը հասկանալու համար, սիրում է ամեն ինչ բացատրել:Այս ծեսերը, խաղերը դաստիարակեցին մարդասիրական վերաբերմունք, զարգացած սերը դեպի բնությունը, բարոյական պատկերացումներ բնության կարեկցանքի, հոգատա-րության, անկեղծության մասին, մերժողական վերաբերմունք ժլատության, անտարբերության նկատմամբ:Այստեղ երեխայի դաստիարակության հիմնական ուղին երեխայի շարժումն է դեպի ընդհանուր մարդասիրական արժեքներ,որոնք բացահայտում են ազգային մշակույթի՝ պարերի, երգերի, առածների, ասացվածք-ների,օրհնանքների հետ երեխայի հաղորդակցման միջոցով:Մանկապարտեզում անցկացվող յուրաքանչյուր ծես իր ուրույն հետքը թողեց երեխաների հիշողության ու երևակայության վրա,նպաստեց անձի ձևավորմանը:

 ԳԼՈՒԽ 2 Ծես

Ճամփորդություններ 

Սովորաբար ճամփորդության մասին խոսելիս՝ մարդիկ ցուցադրում են լուսանկարներ, որտեղ պատկերված է որևէ հիշարժան վայր, համեղ ուտեստ, մարդը՝ բնության գրկում: Հիմնականում տպավորությունները միանման են, անկախ նրանից ճամփորդությունն  անհատական է, խմբային, թե գործնական: Ուսուցանող ճամփորդությունը պարտավորեցնող է, ինչպես կյանքը, ընկերությունը, աշխատանքը և սերը: Պարտավորեցնող է այն վայրի,  մարդկանց հանդեպ, ուր գնում ես: Եվ կարևոր չէ, թե ուր կգնաս, կարևորը՝ ում հետ ես գնում և ինչ նպատակ ես հետապնդում: Չեմ սխալվում, համոզված եմ՝ մեր ճամփորդությունը  ուսումնական էր: Այն մեզ տվեց գործնական հմտություններ ստանալու հնարավորություն, անընդհատ աշխատում էին մեր ուղեղը, աչքերը և սիրտը: Մենք խումբ էինք, երբ շփվում էինք միմյանց հետ, հասկանում էինք իրար կամ էլ ոչ, ծանոթանում, բացահայտում, ընկերանում: Թիմ էինք, երբ ներկայացնում էինք « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  ինչու չէ՝ նաև ինքներս մեզ: Հենց այնտեղ համոզվեցի, որ առանց հանդուրժողականության չկա գեղեցկություն, բարություն և երջանկու-թյուն: Ուսումնական ճամփորդության ժամանակ շատ եմ կարևորում եսակենտրոն չլինելը, հանդուրժողականությունը, մարդասիրությունը, և հենց այդ է սկիզբ հանդիսանում ազգային  հատկանիշները, մեր ծեսերը  ճիշտ ներկայացնել կարողանալը: Ուսումնական ճամփորդության շնորհիվ տեսա, զգացի, վերլուծեցի, սովորեցի և այդ ամենը տեղավորեցի հիշողությանս մեջ: Ուսումնական ճամփորդությունը դաս էր ամեն քայլափոխին՝ ներկայից դեպի ապագա: Մեր ուսումնական ճամփորդությունը Արա-գածոտնի մարզի Աշտարակ քաղաքում էր:Նպատակն էր «Աշտարակում համայնքային ծես»իրականացնելը: Արևոտ օր էր: Լավ և բարձր տրամադրությունը պահպանելու համար,  թիմով , մեր ղեկավարների հետ միասին, զբոսնելով քայլեցինք և հասանք՝ Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցին:  

DSC01074

 

Աշտարակ քաքում կան շատ գեղեցիկ և խոստումնալից մանկապարտեզներ, շատ   խելացի երեխաներ և հմուտ դաստիարակներ:Մեր նպատակներ Աշտարակի մանկապարտեզներում երեխաներին սովորեցնել ,տալ մեր ազգային ծիսական երգերը,պարերը,խաղերգերը :

Մեր առաջին այցը՝

«Մանուշակ» մանկապարտեզ

 

DSC01067.JPG

 

Աշտարակ քաղաքում մեծ սիրով և ոգևորությամբ էին մեզ սպասում «Մանուշակ» մանկապարտեզի ղեկավարները, դաստիարակները և վերապատրաստվող-ները:ներկայացանք ազգային խաղերով: Ծառ են, թուփ, ճյուղ, մանուկ երգով ու պարով:Սովորեցրինք նոր երգեր , պարեր և խաղեր: Խաղերից մեկն է՝ աքլորախաղը:Խաղը պատկանում է անհատական խաղերի դասին: Խաղին մասնակցում է երկու թիմ, ամեն թիմից 3 մասնակիցներ, խաղն անցկացվոքւմ է երեք մետր տրամագիծ ունեցող շրջանի ներսում, խաղի նպատական է հակառակորդին հրումների միջոցով` մեկ ոտքի վրա ցատկոտելով մղել ընդգծվավ սահմաններից դուրս:Ներկայացրեցինք ծիսական  պարագաներ և ամանորյա ծիսական պարագան չար խափանը,որի իմաստն է խարը՝ չարիքը խափանող,չարիքի առաջն առնող, չարիքը կանխող:Հայկական ծիսական տիկնիկներ պատրաստեցինք Թամարա հարությունյանի օգնությամբ, թելերով գործեցինք ընկույզը:

 

Պերճ Պռոշյանի տունթանգարան 

«Աշտարակում համայնքային ծես» դիպլոմային նախագիծի շրջանկներում, մշակույթին մոտ լինելու և լավ ծանոթանալու նպատակով այցելինք ՝ Պերճ Պռոշյանի  տուն թանգարան:Թանգարանը համարվում է Աշտարակի գործուն մշակութային օջախներից է մեկը։ Այստեղ պահպանվում է Պռոշյանի հիշատակը, պրոպագանդվում նրա ստեղծագործությունը, կազմակերպվում են միջոցառումներ։ճամճորդությունը մեզ տալիս էր ուժ ,եռանդ և դրական լավ տրամադրություն, և այդ լիցքերը մեզ հետ տանում էինք մանկապարտեզ և փոխանցում երեխաներին:

 

«Հովիկ» մանկապարտեզ  

DSC00972.JPG

Ուսումնական ճամփորդությանը շարունակելով եղանք նաև  Աշտարակ քաղաքուի« Հովիկ»  մանկապարտեզում:Նպատակը հետևյալն էր,ավելի լավ կարողանալ  յուրացնել և տիրապետել  ծիսական երգերի և պարերի հմտությունը ,ինչպես նաև փոխանցել, սովորեցնել գիտելիքները երեխաներին, վերապատրաստվեղներին:Հասնելով Աշտարակ քաղաք, զբոսանք կազմակերպեցինք և վայելելով բնությունը,  մաքուր օդը, քալելով՝ճոճվող կամուրջի վրայով հասանք    «Հովիկ»մանկապարտեզ:«Մխիթար Սեբաստացի  »կրթահամալիրը հանդես եկավ Ազգային ծիսական երգով, պարերգով:Ներկայացրեցինք Բարեկենդանի ծեսը և երգեցինք հետևյալ երգերը:

Աշտարակի թիվԱրաքս մուրադյան» մանկապարտեզ ՀՈԱԿ:    

 

DSC01349.JPG

Իսկ ամենհարազատ և ամենաջերմ  մանկապարտեզը ինձ համար դարձավ Հովիկ մանկապաևտեզը: Որտեղ համալրում էր ջերմ, բարի,խելացի և ուշիմ դաստիարակների ամբեղջ մի կազմ: Այդ միասնական ուժը և բայացակամ մթնոլորտը անդրադառնում էր ի օգուտ երեխաների ուսումնական գործունեության վրա:Սերը և ջերմ մթնոլորտը երեխաների մոտ կրկնակի հասանելի էր դարձնում նյութերի ընկալումը, տիրապետումը և այդպեսել երգելով, պարելով միասին աշխատեցինք և տվեցինք երեխաներին մեր գիտելիքները ,այնպես որ իրենք սկսեցին սիրել իրենց համար նորը: «Արաքս մուրադյան» մանկապարտեզում երեխաների հետ կատարեցինք երկրագործի աշխատանք: բացատրեցինք երեխաներին ,որ հողագործությամբ զբաղվողը կոչվում է հողագործ, ինչպես նաև երկրագործ կամ ֆերմեր:Հավաքեցինք չորացած ճյուղերը, մաքրեցինք տարածքը, փոսեր  փորեցինք՝ հետաքրքրություն առաջացնելու համար երեխաների մոտ: Աշխատանքը կատարեցինք երգելով« Խնկի Ծառ»,«Սուրբ Կարապետ»երգերը:

«Աշտարակում համայնքային ծես» 

ՀՀ Արագածոտնի Մարզ Ք. Աշտարակ Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոց  

DSC01153

 

Մեր ուսումնական ճամփորդության ըթնացքում սովորած ամբողջ ծեսերի գործողությունների վերջնական  ամփոփումը տեղի  ունեցավ  ՀՀ Արագածոտնի Մարզ Ք. Աշտարակ Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:Մեզ հետ էին մեր սիրելի ղեկավարները և «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեըանը: Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում,  մեծ ոգևորությամբ էին սպասում մեզ:Մենք ևս խնայելով մեր ժամանակը , ցանկանալով՝ ավելին մատուցել մեր սիրելի վերապատրաստվողներին, անմիջապես, կազմակերպեցին երգի և տեխնոլոգիաի պարապմունք:Վերապատրաստվողներին մատուցեցինք ՝Բարեկենդանից՝ Ծաղկազարդ, Զատիկ – ծիսական երգերի ուսուցում:Երգեցինք՝Գնացեք,տեսեք,Կարկաչա,Յալալի երգերը :Սովորեցինք ծիսական և ծեսին համապատասծանող երգեր,ասույթներ,ասիկներ, օրհնանքներ:Ավանդական պարեր, պարերգեր:Խաղացինք  ծիսական խաղեր՝ծիսական գործողություններով,բեմա-կանացրինք երգեր: Բեմականացրինք  Ուտիս տատի, Ակլատիզի կերպարների երկխոսությունը, նրանց «վիճաբանությունը», Ակլատիզի թռչուն դառնալը և հեռանալը:

Ամփոփում 

Մանկապարտեզում ստեղծվեց սպասողական մթնոլորտ:Երեխաները մասնակից դարձան ծեսի պարագաների ստեղծմանը,բակի ձևավորման աշխատանքներին: Ծեսին նախապատրաստվելիս փորձեր չարվեցին:Երեխաները սովորեցին զատկին և ծաղկազարդին վերաբերվող երգեր,յուրաքանչյուր երեխա կարողացավ ներկայացնել թե երգը թե բեմադրությունը:

Ազգային խաղեր 

Մանկապարտեզում երեխաների ամենա գեղեցիկ և սիրված պահը խաղերն են:Խաղերը համարվում են երեխաների ուսուցման և դաստիարակման համակարգաստեղծ բաղկացուցիչների մի մասը:Դեռ վաղ տարիքից երեխաները ճանաչեցին ազգային խաղերը ,նրանց մոտ ավելացավ շրջակա աշխարհի մասին պատկերացումները:Միևնույն ժամանակ ազգային խաղերի շնորհիվ երեխաները ուրախ ժամանակ անցկացրեցին:

 

  • օգտագործված գրականության ցանկ

5-6 տարեկան երեխաների դաստիարակի ուղեցույց:

Ծննդից մինչև վեց տարեկան- երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ:

Նախադպրոցական մանկավարժություն:

 

Advertisements
Posted in Դիպլոմային աշխատանք

Դիպլոմային Աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի»

կրթահամալիրի քոլեջ

 

Դիպլոմայինի հեղինակ՝  Անահիտ Ղազարյան Ջանիկի:

 

Թեման՝ Ծեսը, որպես ուսումնական ճամփորդություն:

Ղեկավարի պաշտոնը՝

 

Անուն, ազգանուն՝ Նառա  նիկողոսյան:

 

Քաղաք  Երևան: Ուսումնական  տարի 2017- 2018թ:

 

 

-1- 

 

Բովանդակություն

 

Ներածություն: 

Սովորաբար ճամփորդության մասին խոսելիս՝ մարդիկ ցուցադրում են լուսանկարներ, որտեղ պատկերված է որևէ հիշարժան վայր, համեղ ուտեստ, մարդը՝ բնության
գրկում  : Հիմնականում տպավորությունները միանման են, անկախ նրանից ճամփորդությունն  անհատական է, խմբային, թե գործնական: Ուսուցանող ճամփորդությունը պարտավորեցնող է, ինչպես կյանքը, ընկերությունը, աշխատանքը և սերը: Պարտավորեցնող է այն վայրի,  մարդկանց հանդեպ, ուր գնում ես: Եվ կարևոր չէ, թե ուր կգնաս, կարևորը՝ ում հետ ես գնում և ինչ նպատակ ես հետապնդում:

Չեմ սխալվում, համոզված եմ՝ մեր ճամփորդությունը  ուսումնական էր: Այն մեզ տվեց գործնական հմտություններ ստանալու հնարավորություն, անընդհատ աշխատում էին մեր ուղեղը, աչքերը և սիրտը: Մենք խումբ էինք, երբ շփվում էինք միմյանց հետ, հասկանում էինք իրար կամ էլ ոչ, ծանոթանում, բացահայտում, ընկերանում:

Թիմ էինք, երբ ներկայացնում էինք « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  ինչու չէ՝ նաև ինքներս մեզ:
Հենց այնտեղ համոզվեցի, որ առանց հանդուրժողականության չկա գեղեցկություն, բարություն և երջանկություն :

Ուսումնական ճամփորդության ժամանակ շատ եմ կարևորում եսակենտրոն չլինելը, հանդուրժողականությունը, մարդասիրությունը, և հենց այդ է սկիզբ հանդիսանում ազգային  հատկանիշները, մեր ծեսերը  ճիշտ ներկայացնել կարողանալը:

Ուսումնական ճամփորդության շնորհիվ տեսա, զգացի, վերլուծեցի, սովորեցի և այդ ամենը տեղավորեցի հիշողությանս մեջ: Ուսումնական ճամփորդությունը դաս էր ամեն քայլափոխին՝ ներկայից դեպի ապագա: Մեր ուսումնական ճամփորդությունը Արա-գածոտնի մարզի Աշտարակ քաղաքում էր:Նպատակն էր «Աշտարակում համայնքային ծես»իրականացնելը: Արևոտ օր էր: Լավ և բարձր տրամադրությունը պահպանելու համար,  թիմով , մեր ղեկավարների հետ միասին, զբոսնելով քայլեցինք և հասանք՝ Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցին:  

DSC01074.JPG

Աշտարակ քաքում կան շատ գեղեցիկ և խոստումնալից մանկապարտեզներ, շատ   խելացի երեխաներ և հմուտ դաստիարակներ:Մեր նպատակներ Աշտարակի մանկապարտեզներում երեխաներին սովորեցնել ,տալ մեր ազգային ծիսական երգերը,պարերը,խաղերգերը :

-2-

Մեր առաջին այցը՝

«Մանուշակ» մանկապարտեզ 

 DSC01067.JPG 

Աշտարակ քաղաքում մեծ սիրով և ոգևորությամբ էին մեզ սպասում «Մանուշակ» մանկապարտեզի ղեկավարները, դաստիարակները և վերապատրաստվող-ները:ներկայացանք ազգային խաղերով: Ծառ են, թուփ, ճյուղ, մանուկ երգով ու պարով:Սովորեցրինք նոր երգեր , պարեր և խաղեր: Խաղերից մեկն է՝ աքլորախաղը:Խաղը պատկանում է անհատական խաղերի դասին: Խաղին մասնակցում է երկու թիմ, ամեն թիմից 3 մասնակիցներ, խաղն անցկացվոքւմ է երեք մետր տրամագիծ ունեցող շրջանի ներսում, խաղի նպատական է հակառակորդին հրումների միջոցով` մեկ ոտքի վրա ցատկոտելով մղել ընդգծվավ սահմաններից դուրս:Ներկայացրեցինք ծիսական  պարագաներ և ամանորյա ծիսական պարագան չար խափանը,որի իմաստն է խարը՝ չարիքը խափանող,չարիքի առաջն առնող, չարիքը կանխող:Հայկական ծիսական տիկնիկներ պատրաստեցինք Թամարա հարությունյանի օգնությամբ, թելերով գործեցինք ընկույզը:

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան 

 

DSC01009.JPG

«Աշտարակում համայնքային ծես» դիպլոմային նախագիծի շրջանկներում, մշակույթին մոտ լինելու և լավ ծանոթանալու նպատակով այցելինք ՝ Պերճ Պռոշյանի  տուն թանգարան:Թանգարանը համարվում է Աշտարակի գործուն մշակութային օջախներից է մեկը։ Այստեղ պահպանվում է Պռոշյանի հիշատակը, պրոպագանդվում նրա ստեղծագործությունը, կազմակերպվում են միջոցառումներ։ճամճորդությունը մեզ տալիս էր ուժ ,եռանդ և դրական լավ տրամադրություն, և այդ լիցքերը մեզ հետ տանում էինք մանկապարտեզ և փոխանցում երեխաներին:

«Հովիկ» մանկապարտեզ 

DSC00972.JPG

Ուսումնական ճամփորդությանը շարունակելով եղանք նաև  Աշտարակ քաղաքուի« Հովիկ»  մանկապարտեզում:Նպատակը հետևյալն էր,ավելի լավ կարողանալ  յուրացնել և տիրապետել  ծիսական երգերի և պարերի հմտությունը ,ինչպես նաև փոխանցել, սովորեցնել գիտելիքները երեխաներին, վերապատրաստվեղներին:Հասնելով Աշտարակ քաղաք, զբոսանք կազմակերպեցինք և վայելելով բնությունը,  մաքուր օդը, քալելով՝ճոճվող կամուրջի վրայով հասանք    «Հովիկ»մանկապարտեզ:«Մխիթար Սեբաստացի  »կրթահամալիրը հանդես եկավ Ազգային ծիսական երգով, պարերգով:Ներկայացրեցինք Բարեկենդանի ծեսը և երգեցինք հետևյալ երգերը:

Աշտարակի թիվ 5«Արաքս մուրադյան» մանկապարտեզ ՀՈԱԿ:  

DSC01349.JPG

Իսկ ամենհարազատ և ամենաջերմ  մանկապարտեզը ինձ համար դարձավ Հովիկ մանկապաևտեզը: Որտեղ համալրում էր ջերմ, բարի,խելացի և ուշիմ դաստիարակների ամբեղջ մի կազմ: Այդ միասնական ուժը և բայացակամ մթնոլորտը անդրադառնում էր ի օգուտ երեխաների ուսումնական գործունեության վրա:Սերը և ջերմ մթնոլորտը երեխաների մոտ կրկնակի հասանելի էր դարձնում նյութերի ընկալումը, տիրապետումը և այդպեսել երգելով, պարելով միասին աշխատեցինք և տվեցինք երեխաներին մեր գիտելիքները ,այնպես որ իրենք սկսեցին սիրել իրենց համար նորը:

«Արաքս մուրադյան» մանկապարտեզում երեխաների հետ կատարեցինք երկրագործի աշխատանք: բացատրեցինք երեխաներին ,որ հողագործությամբ զբաղվողը կոչվում է հողագործ, ինչպես նաև երկրագործ կամ ֆերմեր:Հավաքեցինք չորացած ճյուղերը, մաքրեցինք տարածքը, փոսեր  փորեցինք՝ հետաքրքրություն առաջացնելու համար երեխաների մոտ: Աշխատանքը կատարեցինք երգելով« Խնկի Ծառ»,«Սուրբ Կարապետ»երգերը:

-3-

Գլուխների, բաժինների, ենթաբաժինների և կետերի անվանումները:

Հայ ազգային ծեսեր, տոներ: Դդմատոն,բարեկենդան:

2«Աշտարակում համայնքային ծես» դիպլոմային նախագիծ.

3

Posted in Դիպլոմային աշխատանք

Համբարձման կամ Ջանգյուլումի տոն «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

download.jpg images.jpg

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամերը, որը դրվում էր պուլիկի մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Ակադեմիկոս Ղափանցյանը Համբարձումը կապում է Արայի պաշտամունքի հետ: Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկավանք: (Ծաղկավանքը Քասախ գետի ափին գտնվող Արայի սարի քարանձավում է):

Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։

Դրանից հետո օրիորդները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:

Վիճակի մասնակիցները հույսով սպասում էին, ու եթե վիճակի խաղիկով բարի բախտ էր գուշակվում,ապա անպայմանորեն հավատում էին, որ ցանկությունը, իղձը կկատարվեր: Մութն ընկնելուն պես աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջ բոլորը զարդարում ծաղիկներով: Գիշերը փարչը պիտի մնար բաց երկնքի`աստղունքի տակ, որպեսզի ենթարկվեր կախարդական գիշերվա խորհրդավոր ուժերի զորավոր հմայքին: Վիճակահանությունը ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում շաղ տալով: Ծաղկեփնջերը դնում էին ամբարի մեջ, որ հացն անպակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լծկան եզներին, իսկ ընտանիքի անդամների թվով փոքրիկ իր էին գցում վիճակի փարչը` իրենց բախտը գուշակելու նշան:

Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի լույս հինգշաբթիի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր

Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.

Բացվում են ոսկի երկընքի դռներ,

Ներքև պապանձում, լռում ամեն բան,

Ու աստվածային անհաս խորհրդով

Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:

Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Ըստ ժողովրդական պատկերացումների` դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, երկինքն ու երկիրը համբուրվում են, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում: Գիշերվա ընթացքում, ըստ պատկերացումների, բուժիչ ցող է իջնում խոտերի վրա, որը առավոտյան օգտագործում էին` հիվանդությունից զերծ մնալու համար: Ողջ բուսականությունն այդ գիշեր ձեռք է բերում առատության հատկություն.ծառերը, ծաղիկներն ու խոտը սովորականից արագ են աճում: Աղջիկները թիզով չափում են խոտաբույսերը և թելով կապում. եթե գիշերվա ընթացքում դրանք երկար լինեն, ուրեմն իրենց կյանքն էլ տևական կլինի, կամ իրենց միտք դրած խորհուրդը կկատարվի: Կանայք վաղ առավոտյան, հիվանդություններից ազատվելու նպատակով գետում գաղտնի լոգանք են ընդունում: Այդ օրը կանայք ոչ մի գործ չեն անում, որպեսզի երեխաները ծաղիկ կամ կարմրուկ հիվանդությամբ չհիվանդանան:

Համբարձման ծիսակատարության օրինակ

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողությունծաղկահավաքգովքվիճակ:

Ծիսական գործողություն «Ծաղկահավաք»

Չորեքշաբթի ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև նախակրթարանի բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ: Վիճակի սափորի մեջ գցում են 7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր: Ջուրը հավաքում են՝ ա. նախակրթարանի խմբերի ջրի ծորակներից, բ. շրջակայքում գտնվող ցայտաղբյուրներից, գ. եթե հնարավոր է, կարելի է մտնել մոտակա շենքի 7 բնակարան և յուրաքանչյուր տնից խնդրել մեկ բուռ ջուր: Հավաքած ծաղիկներով պատրաստում են փոքր փնջեր և ծաղկեպսակ: Սափորը, ծաղկեփնջերն ու ծաղկեպսակը կարելի է թողնել նախակրթարանի ներքին բակում: Համբարձման չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը համարվում էր խորհրդավոր ու զարմանալի գուշակությունների, հրաշալիքների ու կախարդանքների գիշեր: Գիշերը փարչն անպայման պիտի մնար դրսում, բաց երկնքի տակ` «աստղունք», Համբարձման հրաշալի, կախարդական գիշերվա զորավոր հմայքին ենթարկվելու և առավոտյան ցողով օծվելու համար:

Ծաղկամայր

Պատրաստում են Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկեպսակով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները: Կարելի է սաներից մեկին դարձնել Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած  ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:

Կաթնապուր

Հաջորդ օրը դպրոցի խոհանոցում վաղ առավոտյան եփում են կաթնապուր: Եթե հնարավոր է, բոլորին այդ օրը բաժանում են կաթնապուր, եթե ոչ՝ հյուրասիրում են սահմանափակ քանակությամբ երեխաների և մեծերի: Ավարտելով հյուրասիրությունը, պատրաստվում են «Գովքի» ծիսական գործողությանը:

Համբարձման  ծիսական գործողություն՝ «Գովք»

Համբարձման օրը, առավոտյան պատարագից  հետո, աղջիկների խումբը, «Ծաղկամոր» տիկնիկը ձեռքերին, մտնում էր բակերը, երգելով բարեմաղթություններ հղում տանտերերին, նրանց  ծաղկեփունջ ու փարչի «աստղունք» դրած ջուր նվիրում` փոխարենը ձու, կարագ, կաթ, պանիր ստանում: Տղաներն էլ, նույն նպատակով, «փնջում» էին եզը կամ կովը (զարդարում էին ծաղիկներով) և նույնպես  պտտվում  տնետուն:

Նախակրթարանում խմբի սաներից մի քանիսը կազմում են փոքր խումբ, վերցնում «Ծաղկամոր» տիկնիկը, այցելում են մյուս խմբերը: Երգում են գովքի երգեր, փոխարենը ստանում հյուրասիրություն՝ կոնֆետ, թխվածք, իրենց ձեռքով պատրաստած որևէ ձեռագործ իր:

Համբարձման  ծիսական գործողություն «Վիճակ»

Անհրաժեշտ պարագաներ.

  • «Ծաղկամայր» (ծիսական տիկնիկ),

  • ծաղկեպսակներ,

  • վիճակի սափոր,

  • ծղոտից զամբյուղ` մրգերով և այլ հյուրասիրություններով:

Սաները, ծաղիկները` ձեռքերին, ծաղկեպսակը` գլխին, գալիս են ու շրջանաձև նստում  բացօթյա կանաչ տարածքում: Նրանցից մեկի ձեռքին «Ծաղկամայրն» է, մյուսի ձեռքին` վիճակի սափորը (նախօրոք յուրաքանչյուր երեխա որևէ իր կամ խաղալիք է դնում դրա մեջ), երրորդը՝ «Հարսիկն» է: Նրանք երեքով նստում են մեջտեղում: Ծղոտից զամբյուղը` մրգերով ու այլ հյուրասիրություններով, դրվում է «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխայի մոտ:  Երգում են «Վիճակի երգը»: «Հարսիկը» վիճակի սափորից հանում է որևէ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից որևէ միրգ կամ քաղցրավենիք վերցնելով, տալիս է այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար:

Համբարձման ծիսական արարողությունն իրականացնելու համար նախատեսված երգեր

«Կաքավիկ» երգարանից.

Վիճակի երգ – 82 էջ
Հո՜յ, Մայրամ – 55 էջ
Հե՜յ, իմ Նազան – 35 էջ
Այ, արևը – 12 էջ

Երգերի ձայնագրությունը՝ քոլեջի «Երգարան» բաժնում

  Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ»

Անհրաժեշտ պարագաներ. ճեռեր, կարկաչաներ, զանգակներ, պզզացող մանկական խաղալիքներ:

Երեխաները դառնում են ծաղիկներ, մեղուներ, բզեզներ, թիթեռներ և բաժանվում  4 խմբի: Մեղուները պզզում են, բզեզները` բզզում, ճռռում, թիթեռները` թափահարում թևերը, ծաղիկները` ծափծփում, շրշկում: Ծաղիկները տարածվում են ու կանգնում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին զանգակ կա, որը երբեմն — երբեմն զնգացնում են: Զանգի ձայնը լսելով, մեղուները պզզալով գալիս են, մոտենում ծաղկին և պտտվում նրա շուրջ: Ծաղիկը կքանստում է, մեղուն կռանում է նրա գլխի վրա, «նեկտար վերցնում» ու գնում հաջորդ ծաղկի մոտ: Այսպես, հերթով «թռնում» են ծաղիկից ծաղիկ: Բզեզները` բզզալով ու ճռռալով, խաղալով գալիս են ու, բռնելով  ծաղկի ձեռքերից, նրա հետ շրջանաձև պտտվում` տարուբերելով ձեռքերը: Թիթեռները, ծաղիկների կողքով «թռնելով», գտնում են իրար, թևերը թափահարում, հերթով իրար բոլոր պտտվում, կազմում զույգեր, որոնք հերթով միանում են իրար և բռնում փոքրիկ շրջան յուրաքանչյուր ծաղկի շուրջ: Այդ պահին նրանք նմանվում են ծաղկի, որի թերթերը թիթեռներն են, իսկ միջին մասը` ծաղիկը: Խաղի վերջում բոլորը հավաքվում են իրար բոլոր և կազմում ծաղկեփունջ: Խաղը կարելի է խաղալ ազգային թեթև պարային երաժշտության ուղեկցությամբ:

Վիճակի խաղիկներ 

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  • Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են բացականչությունով.

  • Հարս, հան վիճակն ի բարին:)

Վիճակի երգ  

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հե՜յիմ Նազանիմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,|
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հո՜յ Մայրամ 

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ծաղիկ ունիմ, ալա յա,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ալա չի, ալվալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Լուսնակը բոլորել է,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամի պարի համար
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

 

19.02.2018թ.

Posted in Դիպլոմային աշխատանք

Աշտարակում գործնական աշխատանք երեխաների հետ:

 Աշտարակի թիվ 5«Արաքս մուրադյան» մանկապարտեզ ՀՈԱԿ: 

Տնօրեն՝Լիանա խեչանյան: 

Դաստիարակ՝Հասմիկ Խեչանյան:

Երաժշտության դաստիարակ՝Լիլիթ Շահազիզյան, Հասմիկ Շամիրյան:

ԼԱՎԱԳՈՒՅՆԵՐԻՑ  ԼԱՎԱԳՈՒՅՆԸ:  

 

ԱՄՓՈՓՈՒՄ: 

 

Աշտարակի թիվ 5«Արաքս մուրադյան» մանկապարտեզի  մեր մեկ ամսվա աշխատանքը ներկայացրինք Աշտարակի համայնքում :Երեխաները հագել էին շատ գեղեցիկ հագուստներ ծառ զարդարի տոնին համապատասխան և կրում էին իրենց գլխին՝ ուռենու ճյուղերից հյուսված պսակներ,այս կերպարը խորհրդանիշն էր Ծառ Զարդարի:

Երաժշտության երգ ու պարի միջոցով  ներկայացրին Ծառզարդարը   «Էկեք ծեծենք սոխ ու սխտորը»խաղերգի միջոցով :Երեխաները կատարեցին երկրագործի աշխատանք՝ փխրե-ցրին հողը, ջրեցին ծառերը,մաքրեցին տարացքը:Այնուհետև կատարեցին Ծառի Գովքը՝ճյուղերով թեթև հարվածում էին ծառին ու ասում.«Բերք տուր, թե չէ՝ կկտրենք»:

Երգեցին «Կարկաչա »ծիսական երգը,երգեցին և խաղացին  «Գնացեք տեսեք»ծիսական երգը:Իսկ վերջում մասնակիցները պարում են գովնդ-Վերվերի:

 

 

 

06.04.2018թ.

 

Posted in Դիպլոմային աշխատանք

Աշտարակում գործնական աշխատանք երեխաների հետ:

 Աշտարակի թիվ 5«Արաքս մուրադյան» մանկապարտեզ ՀՈԱԿ: 

Տնօրեն՝Լիանա խեչանյան: 

Դաստիարակ՝Հասմիկ Խեչանյան:

Երաժշտության դաստիարակ՝Լիլիթ Շահազիզյան, Հասմիկ Շամիրյան:

DSC01623 Թեման -«Ուտիս տատ, Ակլատիզ պապ »

Նպատակը– ընդլայնել երեխաների պատկերացումները Ուտիս տատի և Ակլատիզի մասին: Զարգացնել կապակցվաց խոսքը,սովորեցնել լսել և զգալ երաժշտության գեղեցկությունը,պատկերավորման միջոցները:Մշակել երեխաների բանավոր խոսքը:Սովորեցնել կազմել նկարագրական խոսք՝օգտագործելաով նաև իրենց հետ կատարված դեպքերը:Հետաքրքրություն առաջացնել ազգային ծեսերի նկատմամբ:

DSC01318 Արդյունք-Հայկական մշակույթի ամենագեղեցիկ խորհրդանշական և  խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները:Երեխաների մոտ ձևավոևվեց՝ Ուտիս տատի և Ակլատիզ պապի ներքին խորհրդանշական և իմաստային կապը միմյանց հետ:Սովորեցին նրանց ծիսական իմաստն ու դերը ծեսերի ժամանակ: Երգ ու պարի  զվարճահանդեսների, թատերախաղերի, հրապարակային խնջույքների ընթացքում, երեխաները մտնում են դերի մեջ և փոխվում էնրանց կենցաղը լիովին և ամենակարևորը մենք կարողանում ենք փրկել ծիսական տիկնիկների գոյությունը և պարտավոր ենք:

28.03.2018թ.