Posted in Դիպլոմային աշխատանք

Աշտարակում գործնական աշխատանք երեխաների հետ:

Աշտարակի թիվ 5«Արաքս մուրադյան» մանկապարտեզ ՀՈԱԿ:  

DSC01349.JPG

ՊԼԱՆ

1. ԾԱՌԻ ԳՈՎՔ:

2 .ԵՐԿՐԱԳՈՐԾԻ ԱՇԽԱՏԱՆՔ: «Խնկի Ծառ»,«Սուրբ Կարապետ»:

3 .ԵՐԳ ԿԱՐԿԱՉԱ:

Իմ առաջին գործնական աշխատանքային օրը  Աշտարակ քաղաքում՝Աշտարակի թիվ 5 «Արաքս Մուրադյան» մանկապարտեզում էր: Ծառի գովքի իմաստը կայանում է նրանում , որ պետք է ծառին գովենք , լավ խոսքեր ասենք ծառին :Եվ մենք դա բացատրեցինք երեխաներին ասելով, եթե ծառին գովում ենք ,հաճոյախոսում ենք ,ծառը սկսում է լավ աճել:Երեխաների հետ դուրս եկանք բակ ,հավաքվեցինք մի ծառի շուրջ և երեխաները սկսեցին իրենց մանկական և պարզ մտքերով գովել ծառին:Երեխաներից մեկը ասաց,որ ես ուզում եմ ծառի տերևները երբեք չչորանա, մյուսը ասաց,որ ուզում եմ ծառը լավ բերք տա, մի աղջիկ ցանկացավ, որ համեղ միրգ տա,իսկ  երեխաների մեծ մասը ցանկանում էր ,որ ծառը շուտ ծաղկի: Հնուց եկած մի սովորույթ էլ կա,  եթե ծառը լավ չի աճում ,բերք չի տալիս ,ծառին ճիպոտելով վախեցնում են և ասում, եթե լավ բերք չտաս ու չաճես կեզ կկտրենք:Դա բացատրեցինք երեխաներին և իրենց հետ կատարեցինք այդ գործողությունը:Երեխաները վերցրին փայտը, մոտեցան մի չաճող ծառի, հարվածին և վախեցրին ասելով, եթե չաճես ,չկանաչես քեզ կկտրնք, դե շուտ աճի՛ ու կանաչի՛ արդեն գարուն է:

DSC01340

Հետո երեխաների հետ կատարեցինք երկրագործի աշխատանք: բացատրեցինք երեխաներին ,որ հողագործությամբ զբաղվողը կոչվում է հողագործ, ինչպես նաև երկրագործ կամ ֆերմեր:Հավաքեցինք չորացած ճյուղերը, մաքրեցինք տարածքը, փոսեր  փորեցինք՝ հետաքրքրություն առաջացնելու համար երեխաների մոտ: Աշխատանքը կատարեցինք երգելով« Խնկի Ծառ»,«Սուրբ Կարապետ»երգերը:

DSC01332

Դրսի աշխատանքը վերջացրինք,գնացինք խումբ,երեխաները հանգստացան՝ երգեցինք Կարկաչա երգը :Երեխաներին բացատրեցինք երգի իմաստը:«Կարկաչա »երգում են շրխկաններով ՝բեմադրում և ներկայացնում խաղի միջոցով:Կարկաչա երգը երգում են ԾԱՌԶԱՐԴԱՐ- ԾԱՂԿԱԶԱՐԴ տոնի առթիվ:Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է:Ծաղկազարդը նաև   մանուկների օրհնության օրն է,ինչպես նաև երիտասարդության տոնն է: Հին ժամանակներից սերնդե սերունդ փոխանցվել է ծառի, անտառի պաշտամունքը։ Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանլու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը ոչ   պտղաբերության պաշտամունքի հետ է կապված:Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Ծառզարդարին նաև աղջիկ նշանելու արարողություն է եղել: Տղան կամ նրա հարազատներից մի կին, նախնական համաձայնությամբ, վառվող մոմի վրա մատանի է հագցրել, անձայն տվել է աղջկան, և այդ աղջիկը համարվել է նշանված:Ծեսն հետագայում կապվել է  քրիստոնեության հետ: Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:Ծաղկազարդի նախօրէին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվում է Մեծ պասին: Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո, բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ են զարդարել: Պահպանվել է  եկեղեցում օրհնված ծառի, հատկապես ուռենու, ոստերը տուն   բերելու, դրանք   որպես հմայություն տանը պահելու սովորույթը:Ծաղկազարդի Կիրակի երեկոյան ժամերգությունը կոչվում է   Դռնբացի, որովհետև եկեղեցական թափորը աղոթքով դուրս է գալիս, եկեղեցու դուռը փակվում է: Միայն քահանայի գավազանի երեք զարկից և «Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան» շարականը երգելուց հետո այն կրկին բացվում է:Ծեսին  կարևորել են նաև աղմկոտ գործիքները՝ շրխկանները,որոնք կարկաչա,չխչխկան,

DSC01373.JPG

07.03.2018թ.

Advertisements

Author:

Ես՝ Անահիտ Ղազարյանս ծնվել եմ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավարտել եմ Ք.Երևանի 113 միջնակարգ դպրոցը: 1997-2002թ.սովորել եմ Երևանի«Ֆիրդուսի» համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետ: Ամուսնացած եմ: Ունեմ երկու որդի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s