Posted in Դիպլոմային աշխատանք

«Ավարտական նախագիծը՝ Աշտարակում համայնքային ծես» նախագծի երկրորդ փուլը. օր առաջին

Հաճախեցինք Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խումբ:Դասվար՝ Անահիտ Գրիգորյան,Լիլիա Զախարյան: Օրը սկսեցինք մարզական պարապմունքով,մարզական ճկուն խաղերով և գլուխկոնծի անելով:

Մարզական պարապմունքից հետո երգեցինք  հայկական ծիսական երգեր , որպեսզի մատչելի և հասանելի լինի երեխաներին այդ երգերի  իմաստը և բովանդակությունը, ներկայացրինք խաղի տեսքով:Հին ծիսական երգերը , երեխայի մեջ զարգացնում են  սերը դեպի ազգային ակունքներ,վերադարձ դեպի ազգային արմատներ:Երեխան  սիրելով և սովորելով ազգայինը, տանում է տուն, մատուցում տան անդամներին:Այսպիսով յուրա-քանչյուր երեխա որ տուն տանի և մատուցի մանկապարտեզի գիտելիքը ,սերը դեպի մեր ազգայինը ,ծիսական երգերը,  սերը դեպի ազգային արմատներ և ակունքներ այն կպահպանվի և  չի մոռացվի:Ծիսական երգերը ներկայացնելով խաղի միջոցով, նպաստում է նաև նրան ,որ զարգանա երեխայի երևակայությունը,ունենա վառ պատկերացում, ան-սահման մտքի թռիչք:

Երգի պարապմունք:   

Մարինե Մկրտչյան:

երգեցինք և խաղացինք՝Մամի-մամի,Այլիհո,Հինգ էծ ունեմ,Գնացեք տեսեք: 

Մասնակցեցինք նաև ռիթմիկա զարգացնող խաղին:

Տեխնոլոգիա: 

Թամարա Հարությունյան: 

Պատրաստեցինք ծիսական դիմակներ՝գայլի ,արջի, այծի, նապաստակի,աղվեսի:Դիմակ-ները կարող ենք օգտագործել Գացեք տեսեք երգի մեջ՝խաղի ժամանակ:

DSC01184

 

 

 

19.02.2018.թ.

 

Advertisements

Author:

Ես՝ Անահիտ Ղազարյանս ծնվել եմ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավարտել եմ Ք.Երևանի 113 միջնակարգ դպրոցը: 1997-2002թ.սովորել եմ Երևանի«Ֆիրդուսի» համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետ: Ամուսնացած եմ: Ունեմ երկու որդի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s