Posted in Դիպլոմային աշխատանք

«Աշտարակում համայնքային ծես» դիպլոմային նախագիծ. վերապատրաստում. օր երկրորդ

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան  

DSC01009.JPG

 

Պատմություն 

Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին մայիսի 16-ին մեծանուն գրողի ծնված տան տեղում։ Սկզբում թանգարանն իրենից ներկայացրել է Պռոշյանների տան հացատունն ու երկու փոքրիկ սենյակները, հետագայում՝ 1965 թվականին կառուցվել է ևս մի սենյակ։ Թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է 1990 թվականին։ Շենքում կա նաև մառան, թոնրատուն, որտեղ հավաքված են 18-19-րդ դդ. պղնձեկավեփայտյա կենցաղային իրեր, սպասք։ Մյուս սրահներում ցուցադրված են Պռոշյանի կյանքին, գրական-հասարակական գործունեությանը վերաբերվող նյութեր, նկարներ, անձնական իրեր։

 

Ցուցադրություն 

Հուշային տանը կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, որոնք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ։

Տուն-թանգարանն ունի 2000-ից ավելի հուշային և օժանդակ նյութեր, որոնք ներկայացնում են Պռոշյանի գրական, մանկավարժական, հասարակական գործունեությունը[2]։ Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաև ցուցադրությունը։

 

Թանգարանի բակում է գտնվում Պերճ Պռոշյանի հուշարձանը (քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան

Միջոցառումներ 

Թանգարանը համարվում է Աշտարակի գործուն մշակութային օջախներից է մեկը։ Այստեղ պահպանվում է Պռոշյանի հիշատակը, պրոպագանդվում նրա ստեղծագործությունը, կազմակերպվում են միջոցառումներ։

 

 

«Մանուշակ» մանկապարտեզ  

DSC01067.JPG

Աշտարակ քաղաքում մեծ սիրով և ոգևորությամբ էին մեզ սպասում «Մանուշակ» մանկապարտեզի ղեկավարները, դաստիարակները և վերապատրաստվող-ները:ներկայացանք ազգային խաղերով: Ծառ են, թուփ, ճյուղ, մանուկ երգով ու պարով:

DSC00985.JPGDSC01037.JPG

Սովորեցինք նոր երգեր , պարեր և խաղեր: Խաղերից մեկն է՝ աքլորախաղը:

 

Image result for Աքլորախաղ

 

Խաղը պատկանում է անհատական խաղերի դասին: Խաղին մասնակցում է երկու թիմ, ամեն թիմից 3 մասնակիցներ, խաղն անցկացվոքւմ է երեք մետր տրամագիծ ունեցող շրջանի ներսում, խաղի նպատական է հակառակորդին հրումների միջոցով` մեկ ոտքի վրա ցատկոտելով մղել ընդգծվավ սահմաններից դուրս: Կան երկու չխախտվող պայման: Ա. Չի կարելի մեջքի ետևում բռնած պարանը բաց թողնել ետևից և բարցրացրած ոտքը դնել գետնին: Արգելվում է նաև գլխով հարվածել:Դաշտի մեջ վայր ընկածը համարվում է պարտված: Յուրքանչյուր զույգը խաղում է երկու անգամ, հաղթողին շնորհվում է մեկ միավոր: Թիմը առավելագույնս կարող է վաստակել 6 միավոր: Աքլորախաղը լավագույնս դաստիարակում է մարտական ոգին:Խաղի անունն անգամ հուշում է, որ մասնակիցը պետք է անպայման քաջ լինի. Չէ որ աքլորը քաջության խորհրդանիշ է: Հին Հայաստանը հաճախ է վերածվել ռազմի դաշտի, վերածվել է տարբեր բարբարոսների և քաչվորների հարձակումների և այդ դժվարին պայմաններում երնեկ հայ զինվորին տասնյակ մարտիկներ էին բաժին հասնում, մեր ռազմիկները պետք է կարողանային գործի դնելով իրենց մտքի և մարմնի ճկունությունը. Հաղթել թշնամուն: Այս խաղի հմուտ տիրապետողը կարող է անգամ եղծված և վիրավորված վիճակում մեծ վնաս հասցնել հակառակորդին:

Ներկայացրեցինք ծիսական  պարագաներ և ամանորյա ծիսական պարագան չար խափանը,որի իմաստն է խարը՝ չարիքը խափանող,չարիքի առաջն առնող, չարիքը կանխող:

DSC01035DSC01045

Հայկական ծիսական տիկնիկներ պատրաստեցինք Թամարա հարությունյանի օգնությամբ, թելերով գործեցինք ընկույզը:

 

DSC01062

 

DSC01056.JPG

 

Ուտիս տատը և Պաս պապը 

Հայկական ծիսական տիկնիկներ Ուտիս տատը և Պաս պապը ներքին խորհրդանաշական և իմաստային կապ ունեն միմյանց հետ: Նրանց ծիսական իմաստն ու դերը ամբողջանում է այն տոների և ծեսերի համալիրում, որտեղ էլ հայտնվում են այս տիկնիկները. Ուտիս տատը` Բարեկենդանին, Պաս պապը` Մեծ Պասին:

Ուտիս տատը կնոջը կերպարանավորող, գզգզված, քրքրված տիկնիկ էր, որ Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից, այլ կերպ ասած` վռնդում էին՝ ներս հրավիրելով Պաս պապին: Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Մեծ Պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզըկամ Պաս պապը, արական տիրապետության և Պաս օրերի շրջանը: Ուտիս տատը և Պաս պապը գտնվում են մշտական ծիսական պայքարի մեջ: Նրանց վեճն արտահայտվում է Լոռվա բանահյուսության հետևյալ պատառիկի մեջ`«Տատը գնաց շերեփը ձեռքինպապը եկավ չոմբախնուսին»: Սովորաբար տան ամենատարեց կինն էր բոլորից թաքուն պատրաստում Ակլատիզը: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլխմորագունդ), վրան յոթ փետուր խրած, որոնք խորհրդանշում էին Պասի յոթ շաբաթները:

 

13.02.2018թ.

Advertisements

Author:

Ես՝ Անահիտ Ղազարյանս ծնվել եմ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավարտել եմ Ք.Երևանի 113 միջնակարգ դպրոցը: 1997-2002թ.սովորել եմ Երևանի«Ֆիրդուսի» համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետ: Ամուսնացած եմ: Ունեմ երկու որդի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s