Posted in 3-4 տարեկան շարժողական ոլորտ

3-4 տարեկան Շարժողական ոլորտ

Խոշոր շարժումներ 

Չափորոշիչ

  1. Երեխան դրսևորում է խոշոր շարժումներով պայմանավորված հիմնական հմտությունները’ ցուցաբերելով հավասարակշռության, կոորդինացիայի զարգացող ունակություններ կանգնելու, քայլելու, վազքի, ցատկելու, մագլցելու, աստիճաններով իջնելու և բարձրանալու ժամանակ:
  2. Երեխան դրսևորում է գնդակով խաղալու տարբեր հմտություններ:
  3. Երեխան ցուցաբերում է ձեռքի և մատների շարժումների կառավարման հմտություններ:
  4. Երեխան դրսևորում է նկարելու հմտություններ:
  5. Երեխան ցուցաբերում է մկրատով կտրտելու պարզ հմտություններ:
  6. 6. Երեխան կատարում է ինքնասպասարկման առօրյա գործողություններ:

Ցուցիչ

  • Ցատկում է մեկ ոտքի վրա 2 և ավելի անգամ:
  • Ոտքերը միասին պահելով կանգնած տեղից ցատկում է առնվազն 20 սմ հեռավորության վրա:
  • Առանց որևէ բանից բռնելու կանգնում է մեկ ոտքի վրա առնվազն 2 վայրկյան:
  • Ուղիղ գծով քայլելով անցնում է առնվազն 1 մետր տարածություն:
  • Քայլում է շրջանցելով խոչընդոտները:
  • Քայլում է ոտքերի մատների վրա:
  • Վազում է առնվազն 8 մետր տարածություն:
  • Ինքնուրույն բարձրանում է աստիճաններով’ հերթագայելով ոտքերը:
  • Մեծահասակի օգնությամբ իջնում է աստիճաններով’ հերթագայելով ոտքերը:
  • Ցատկում է մոտ 20 սմ բարձրությունից երկու ոտքի վրա:
  • Վարում է եռանիվ հեծանիվ:

Օրինակ

  • Ցատկում է հատակի վրա կողք կողքի դրված 2 կամ 3 տարբեր գույնի շրջանակների մեջ:
  • Մեկ ոտքի վրա կանգ­ նած’ մյուս ոտքով դիպչում է հատակին դրված տուփին:
  • Քայլում է բա ցվա ծ վիճակում հատակին դրված սանտիմետրային ժապավենի վրայով (կամ հատակին վոռված գորգի եզրագծով): 4.2. «Մայրիկ, տես, քայլում եմ գծի վրայով»:
  • Շրջանցում է ճանապարհին գտնվող բազկաթոռը, ուղղանկյուն սեղանը:
  • «Մայրիկ, տես, ես պարուհու պես քայլում եմ մատներիս վրա»:
  • Բակում վազում և բերում է ծառի տակ ընկած գնդակը:
  • Բռնելով բազրիքից կամ մոր ձեռքը’ իջնում է աստիճաններով’ յուրաքանչյուր աստիճանին փոխելով ոտքը:
  • Աստիճաններով իջնելիս ցատկում է վերջին աստիճանից:

Քշում է եռանիվ հեծանիվը’ փոխ առ փոխ սեղմելով ոտնակները:

Շարժողական ոլորտ  

Չափորոշիչ

  1. Երեխան դրսևորում է գնդակով խաղալու տարբեր հմտություններ:

Ցուցիչ 

2.1. Նետվաժ գսդակը երեխան բռնում է տ ա րա ծա ծ (արմունկները բացված) ձեռքերով:

2.2. Բռնում է մեծ գնդակը մոտավորապես 1,5 մետր հեռավորությունից:

2.3. Նետում է գնդակն ընկերոջը ճիշտ ուղղությամբ:

2.4. Ֆուտբոլ խաղալիս ոտքը ետ տանելով հւսրվածում է գնդակին:

Նուրբ (մանր)շարժումներ

Չափորոշիչ  

  1. Երեխան ցուցաբերում է ձեռքի և մատների շարժումների կառավարման հմտություններ:

Ցուցիչ

3.1. Կատարում է պ ա րզ գործողություններ փոքր/մանր առարկաներով:

3.2. Կառուցում է միջին բարդության շինություններ:

3.3. Ծեփում է պ ա րզ’ կլոր, տափակ, պարանաձև, առարկաներ:

Օրինակ  

3.1.1. Հավաքում է 4-7 խոշոր կտորներից բաղկացած գլուխկոտրուկներ:

3.1.2. Թերթում է գիրքը էջ առ էջ:

3.1.3. Պտտելով կափարիչը’ բացում և փակում է շիշը:

3.1.4. Խոշոր կամ միջին չափսի ուլունքներով հավաքում է շղթա:

3.2.1. Երեք խորանարդիկներից կառուցում է կամրջակ:

3.2.2. Մի քանի խորանարդիկներից պատ է կառուցում:

3.3.1. Խմորից կամ պլաստիլինից պատրաստում է գնդիկներ, այնուհետև’ բլիթներ:

3.3.2. Խմորից/պլաստիլինից «պարան» է սարքում:

Շարժողական ոլորտ

Նուրբ (մանր)շարժումներ

Չափորոշիչ

  1. Երեխան դրսևորում է նկարելու հմտություններ:
  2. Երեխան ցուցաբերում է մկրատով կտրտելու պարզ հմտություններ:
  3. Երեխան կատարում է ինքնասպասարկման առօրյա գործողություններ:

Ցուցիչ

4.1. Բռնում է մատիտը ձեռքի առաջին 3 մատներով՝ թուղթը մյուս ձեռքով պահելով:

4.2. Բռնում է մատիտը ծայրին մոտ:

4.3. Արտանկարում է երկրաչափական պատկերներ:

4.4. Նկարում է մարդ, որն ունի գլուխ և մեկ գծով պատկերված վերջույթներ («փայտիկներ») :

4.5. Կրկնագծում է (եզրակ է քաշում) նկարի ուրվագծով:

5.1. Մեկ ձեռքի մատներով բացում և փակում է բութ ծայրերով մկրատը:

6.1. Արձակում և կոծկում է մեծ կոճակները, հագուստի մեծ շղթաները, քուղերը:

6.2 Արձակում է կոշիկի քուղերը:

6.3. Ինքնուրույն օգտվում է սպասքի որոշ տեսակներից:

Օրինակ

4.3.1. Ըստ օրինակի նկարում է գնդակ:

4.3.2. Ըստ օրինակի նկարում է խաչ:

4.5.1. Կրկնագծում է պատկերված խնձորը:

4.5.2. Կրկնագծում է պատկերված տնակը:

5.1.1. Կտրտում է թուղթը:

6.1.1. Ինքնուրույն քանդում է մեծ շղթայով բաճկոնը և հանում է այն:

6.3.1. Պատառաքաղով վերցնում է տ ա պ ա կա ծ կարտոֆիլը:

6.3.2. Ապուրն ուտում է գդալով:

 

 

 

 

 

 

 

 

 

Advertisements

Author:

Ես՝ Անահիտ Ղազարյանս ծնվել եմ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավարտել եմ Ք.Երևանի 113 միջնակարգ դպրոցը: 1997-2002թ.սովորել եմ Երևանի«Ֆիրդուսի» համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետ: Ամուսնացած եմ: Ունեմ երկու որդի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s