Posted in Երաժշտություն եվ դասավանդման մեթոդիկա

Երաժշտություն և դասավանդման մեթոդիկա:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Հունվարի 6-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը մարդիկ իրար տեսնելիս հենց այսպես են ողջունում: Հայ Առաքելական եկեղեցիներում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Կատարվում է Ճրագալույցի արարողություն, մատուցվում է Սուրբ պատարագ: Մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Տոնի առթիվ պատարագ մատուցվեց նաև Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

 Ըստ Ավետարանի, երբ Օգոստոս կայսրը հրամայեց մարդահամար անցկացնել Հովսեփը Սուրբ Կույս Մարիամի հետ գնաց Բեթղեհեմ: Երբ Սուրբ Կույսի հղիության օրերը լրացան գիշերելու տեղ չգտնվեց և նրանք ստիպված տեղավորվեցին մի քարայրում, որտեղ և ծնվեց մանուկ Հիսուսը: Ծննդյան վկաները հովիվներն էին, իսկ արևելքից եկած մոգերը երգրպագեցին ու ընծաներ մատուցեցին Մանուկին:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:  

Հայկական  մշակույթ:

 

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունըճարտարապետությունըքանդակագործությունը, նկարչությունըերաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

Երաժշտություն:   

Հայկական երաժշտությունը սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։[2] Մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է «փանդիռ» երաժշտական գործիքը։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, որոնք պատմում են Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արտաշես թագավորի մասին։ Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության զարգացման համար։ Ագաթանգեղոսը հայտնում է, որ IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել։ Միևնույն ժամանակ հայտնի է հայկական հոգևորականության բացասական վերաբերմունքը հեթանոսական երաժշտական ժառանգության հանդեպ։ Հայ հնադարյան երաժշտության զարգացմանը նպաստում է նաև ֆեոդալիզմի ձևավորումը։ Սակայն գուսանական արվեստը ենթարկվում է հալածանքների (այդուհանդերձ շարունակելով իր զարգացումը)։

Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստեց 406 թ-ին հայկական այբուբենի ստեղծումը։ Վարդապետարաններում (հայկական դպրոցներում, որոնք, ինչպես հայտնում է Մովսես Խորենացին, առաջին անգամ հիմնադրում է Մեսրոպ Մաշտոցը), ուսուցանվում են երաժշտություն և երգ։

Image result for երաժշտություն

Պար:

Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդիբնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։ Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը[1]։

Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։

 

զարկել են գետնին դրած։ Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ։ Որոշ պարեր կատարել են նաև երգեցողության ուղեկցությամբ։

Image result for պար

 

 

 

Advertisements

Author:

Ես՝ Անահիտ Ղազարյանս ծնվել եմ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավարտել եմ Ք.Երևանի 113 միջնակարգ դպրոցը: 1997-2002թ.սովորել եմ Երևանի«Ֆիրդուսի» համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետ: Ամուսնացած եմ: Ունեմ երկու որդի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s