Posted in Մանկական գրականություն

Մանկական գրականություն

 Մանկական գրականություն:

Մանկական գրականություն – գեղարվեստական գրականության ժանր։ Ընդհանուրառմամբ ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնքհատկապես գրված են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար։

Մանկական գրականություն 

pastedImage

Մանկական գրականությունը նախադպրոցականից մինչև դպրոցական բարձր տարիքի երեխաների համար գրված գեղարվեստական, գիտահանրամատչելի, արկածային և այլ բնույթի ստեղծագործություններն են:

 

Մանկական գրականության համաշխարհային գլուխգործոցներ են Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ», Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո», Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը», Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը», Հարիետ Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմասի խրճիթը», Հենրի Մալոյի «Առանց ընտանիքի», Էթել Վոյնիչի «Բոռ» վեպերը, Մարկ Տվենի, Վալտեր Սկոտի, Ժյուլ Վեռնի, Չառլզ Դիքենսի, Ֆենիմոր Կուպերի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի, Իվան Տուրգենևի, Լև Տոլստոյի, Սամուիլ Մարշակի, Սերգեյ Միխալկովի և այլ դասականների բազմաթիվ ստեղծագործություններ:

Հայ առաջին մանկագիրը Ներսես Շնորհալին է. գրել է չափածո խրատներ, հանելուկ-առակներ: Հայ մանկական գրականության ավանդույթների ստեղծմանը մեծապես նպաստել են Խաչատուր Աբովյանը, Ռաֆայել Պատկանյանը, Ղազարոս Աղայանը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը. նրանց հեքիաթները, պոեմները, պատմվածքներն ու բանաստեղծությունները կրթել և դաստիարակել են մանուկների շատ սերունդների: Հայ մանկական գրականության զարգացմանը զգալի ծառայություն են մատուցել «Ծիծեռնակ», «Աղբյուր», «Հասկեր», «Բուրաստան մանկանց» և այլ պարբերականներ:

Նոր շրջանի մանկական գրականությունը հարստացել է Եղիշե Չարենցի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Մովսես Արազու, Խնկո Ապոր, Հայրապետ Հայրապետյանի, Հակոբ Աղաբաբի գործերով. նրանց

բանաստեղծությունները, պոեմներն ու արկածային վեպերը դարձել են հայ մանուկների սիրելի ստեղծագործություններից: Մանկական գրականության թեմատիկ և ժանրային սահմանները հետագայում ընդարձակվել են. մանկապատանեկան արձակը հարստացել է Ս. Զորյանի «Խուժան Արշոն» (1928 թ.) և «Սև Սեթոն» (1935 թ.), Մկրտիչ Արմենի «Սկաուտ N 89» (1933 թ.), Վախթանգ Անանյանի «Կրակե օղակի մեջ» (1930 թ.), «Քարանձավի բնակիչները» (1930 թ.), «Սևանի ափին» (1951 թ.), Աշոտ Շայբոնի «Սպիտակ ստվերների աշխարհում» (1951 թ.), «Գիշերային ծիածան» (1954 թ.), «Տիեզերական օվկիանոսի կապիտանները» (1955 թ.), Խաժակ Գյուլնազարյանի «Ոսկի որոնողները» (1964 թ.), «Ինչ-որ տեղ վերջանում է հորիզոնը» (1966 թ.) վիպակներով ու վեպերով:

Նորագույն շրջանի մանկապատանեկան գրականության ճանաչված անուններից են Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Ղուկասյանը, Խաչիկ Հրաչյանը, Հենրիկ Սևանը, Սուրեն Մուրադյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Նանսեն Միքայելյանը, Լևոն Միրիջանյանը, Վազգեն Տալյանը, Ազատ Շահինյանը, Յուրի Սահակյանը, Էդվարդ Միլիտոնյանը և ուրիշներ, որոնց ստեղծագործություններն աչքի են ընկնում ժողովրդական-բանահյուսական ակունքներից սերող պատկերավոր լեզվամտածողությամբ, մանկան ներաշխարհի նորովի դիտարկումներով, հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, ստեղծագործական բազմազան ձևերի ու ոճերի օգտագործմամբ, նուրբ հումորով, արդիական թեմաների մեկնաբանությամբ:

Մանուկների համար լույս են տեսել նաև մատենաշարեր («Մանկական գրադարան», «Դպրոցական գրադարան»), հանրագիտարաններ [«Ինչ է. Ով է» (4 հատոր), «Ոսկեփորիկ» (3 հատոր), «Դպրոցական մեծ հանրագիտարան» (2 գիրք՝ 4 հատորով)], կրոնական բնույթի գրքեր («Մանկական Աստվածաշունչ») և այլն:

Advertisements

Author:

Ես՝ Անահիտ Ղազարյանս ծնվել եմ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավարտել եմ Ք.Երևանի 113 միջնակարգ դպրոցը: 1997-2002թ.սովորել եմ Երևանի«Ֆիրդուսի» համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետ: Ամուսնացած եմ: Ունեմ երկու որդի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s